ԱՄՆ-ում պատժել են ռուսաստանյան գլխավոր օրենքով գողերին. ովքեր են նրանք

Ֆիննախի կայքէջում տեղադրված պատժամիջոցների ներքո հայտնված մարդկանց ցանկում, բացի անուններից ներկայացված են մականունները: Թվարկման մեջ են մտել Յուրի Պիչուգինը (Պիչուգա), Ռուբեն Թաթուլյանը (Ռոբսոն), Ալիմժան Տոխտախունովը (Տայվանչիկ), Վլադիմիր Տյուրինը (Տյուրիկ), Զախարի Կալաշովը (Շաքրո Մոլոդոյ), Վասիլի Խրիստոֆորովը (Վասյա Վոսկրես), Կամչիբեկ Կոլբաևը (Կամչի Բիշկեկսկի), Լաշա Շուշանաշվիլին (Լաշա Ռուստավսկի), Վլադիսլավ Լեոնտևը (Վադիկ Բելի) և Գաֆուր Ռահիմովը:
Պատժամիջոցների ներքո հայտնված մարդիկ, նշում է Ֆիննախը, կապված են «Օրենքով գողեր» կազմակերպության հետ, որը գործում է ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Հունաստանում, Իսպանիայում և Ուկրաինայում:
Պատժամիջոցները արգելում են ԱՄՆ քաղաքացիներին թվարկված մարդկանց ու ընկերությունների հետ բիզնես վարել: Բացի այդ, ցանկի ֆիգուրանտներին արգելվում է ԱՄՆ մուտք գործել, իսկ նրանց ակտիվները ամերիկյան տարածքում սառեցվում են:
Աղբյուր՝ blog.168.am