Հետաքրքիր իրադարձություններ են ծավալվում մեր շուրջբոլորը, որոնք էապես կարող են փոխել տարածաշրջանային իրավիճակը          Ամերիկացի գիտնականներն առաջին անգամ մարդուն խոզի երկու երիկամ են փոխպատվաստել       Հակաբիոտիկները հարցի լուծում չեն.Բժիշկ Մյասնիկովն ասել է` ինչպես կարելի է տնային պայմաններում բուժել «Օմիկրոնը»    

29 դեկ 2017 10:00

9-ամյա տղան մեքենայի գողին պնեւմատիկ զենքով վախեցրել է

ԱՄՆ-ում 9-ամյա Լարի Լարիմորը իր հոր մեքենան փրկել է գողերից:
 Սուրբ Ծնունդի գիշերը տղան նստած էր մեքենայում եւ սպասում էր հորը, որը գնացել էր ճանապարհից ուտելիք գնելու: Հանկարծ մեքենայի դռները բացվեցին եւ մի մարդ  նստեց ղեկին՝ մեքենան գողանալու ակնհայտ մտադրությամբ:  Լարին արագ գտավ հոր պնեւմատիկ զենքը եւ այն ուղղեց անծանոթի վրա:
 «Ես վախեցա, դրա համար նրա գլխին պայեցի ատրճանակը»,- WTHR-ին տված հարցազրույցում խոստովանել է երեխան:
Տղամարդն ավելի է վախեցել եւ արագ դուրս է եկել մեքենայից: Նա նստել է մոտակայքում կագնած Chevrolet Trail Blazer եւ արագ հեռացել:
 Հանցագործը կալանավորվել է:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր