Բաքվում դեռևս 1920թ. «ադրբեջանցիներ» չկային․էթնիկ ադրբեջանցիների ինքնանվանումը փոփոխվել է 5 անգամ          Թե որ երկրի ղեկավարը կարող է վերջ տալ Ուկրաինայում հակամարտությանը       Ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկվեն, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները որպես ԵԽ անդամ. Շվեդիայի ներկայացուցիչ    

29 դեկ 2017 16:20

Այն ամենը, ինչ պետք է դեն նետել մինչեւ Ամանոր

 Այն ամենը, ինչ պետք է դեն նետել մինչեւ Ամանոր
Ամանորի գալստին հաշված օրեր են մնացել, իսկական ժամանակն է ինքներդ ձեզ համար ամփոփել տարին, նոր տարվա համար նպատակներ դնել եւ վերջապես ազատվել այն ամենից, ինչը ձեզ խանգարում է։
Ահա մի քանի կարեւոր բան, որոնցից պետք է շտապ ազատվել ու դրանք հավերժ թողնել անցնող տարում։
Բաց թողեք մտքերը, որոնք խանգարում են ձեզ հավատալ ձեր ուժերին։
Բաց թողեք մեղավորության զգացողությունը, որը խանգարում է անել այն, ինչ իրականում ուզում եք։
Ազատվեք անհայտության հանդեպ վախից։
Բաց թողեք զղջումները, մոռացեք դրանց մասին։
Բաց թողեք անհանգստությունը։
Բաց թողեք ուրիշներին մեղադրելու ցանկությունը։
Բաց թողեք այն միտքը, որ ձեզ հետ մի բան այն չէ։
Մոռացեք այն մասին, որ երազանքները կարեւոր չեն։
Դադարեք միշտ ամբողջ պատասխանատվությունը ձեզ վրա վերցնել։
Մոռացեք այն մասին, որ ուրիշները ձեզանից ավելի երջանիկ են ու հաջողակ։
Բաց թողեք ձեր անցյալը, մի կառչեք դրանից։
Բաց թողեք չարությունը՝ ձեր նախին սիրելիի, ընդհանրապես, այն մարդկանց հանդեպ, որոնց անցյալում եք թողել։
Մոռացեք ֆինանսական խնդիրների մասին։
Թողեք ատելությունն ինքդ ձեր նկատմամբ՝ գոհացեք ձեր արտաքինից, էությունից, ամեն ինչից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր