Չելենտանոն 79 տարեկանում նոր տեսահոլովակ է թողարկել
Իտալացի աշխարհահռչակ երգիչ, երգահան, կինոդերասան, կատակերգու, կինոռեժիսոր Ադրիանո Չելենտանոն 79 տարեկանում նոր տեսահոլովակ է թողարկել: Նրա վերջին աշխատանքներից մեկը նոր սկավառակն է, որը ձայնագրվել է հանրաճանաչ երգչուհի Մինոի հետ։ Այդ սկավառակի մեջ մտնող երգերից մեկով էլ լեգենդը թողարկել է նոր տեսահոլովակ։
Չելենտանոն իտալական երաժշտության պատմության ամենահաջողակ ու ազդեցիկ կատարողներից է, ով թողարկել է 41 ալբոմ 150 միլիոն ընդհանուր քանակով, ինչպես նաև նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմերում