Բելառուսում մտադիր են պաշտոնյաների և զինվորականների համար մահապատիժ սահմանել պետական ​​դավաճանության համար          5 զոհերի գանգերը պետք է անհապաղ հետ բերել. Փարիզի Մարդու թանգարանում գտնվում են 18 հազար գանգեր, վախեցել են հրապարակել       Չինաստանը եւ Ռուսաստանը՝ որպես 2 երկրներ, որոնք «վտանգ են ներկայացնում բազմաբեւեռ աշխարհի համար.Պետք է դեմն առնել՝ խուսափելու սառը պատերազմից    

06 հուն 2018 17:05

35-ամյա տղամարդը ամբաստանվում է 5-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով

 35-ամյա տղամարդը ամբաստանվում է 5-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
5-ամյա աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով 35-ամյա տղամարդը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
Մանկահասակ երեխան տղամարդու ընկերուհու փոքրիկն է եղել, տղամարդը նրանց հյուրընկալել է իր՝ Արաբկիր վարչական շրջանում գտնվող տանը, և երբ ընկերուհին տանից բացակայել է և փոքրիկը մնացել է իր խնամքին, այդ ժամանակ էլ երեխայի նկատմամբ կատարվել է սեքսուալ բնույի բռնի գործողություններ:
Ըստ մեղադրանքի՝ տղամարդը, 19.08.2017 մինչև 01.09.2017թ. ընկած ժամանակահատվածում հյուրընկալելով ընկերուհուն և վերջինիս 07.03.2012թ. ծնված մանկահասակ դստերը, օգտվելով երեխայի անօգնական վիճակից, իր համար ակնհայտ 14 տարին չլրացած մանկահասակ փոքրիկի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
35-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է և գործը դատարանում է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր