Քաջարանում սպանել են 58-ամյա տղամարդուն 4.972.000 ՀՀ դրամի ոսկյա զարդեր հափշտակելու համար.Մեղադրանք է առաջադրվել 3 անձի          Եվրոպական տիեզերական գործակալությունը Թուրքիայում անտառային հրդեհներից առաջացած ծուխը ցույց է տվել տիեզերքից       Տեսանյութ.Ոչ մի տեղ թատրոն գրած չէ, ծափահարությունների ավանդույթը թարգեք․ Հայկ Մամիջանյանը՝ ՔՊ-ականներին    

10 հուն 2018 16:50

Ռուսաստանի և Իրանի դեսպաններին կանչել են Թուրքիայի արտգործնախարարություն

 Ռուսաստանի և Իրանի դեսպաններին կանչել են Թուրքիայի արտգործնախարարություն
Անկարայում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) և Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտակարգ և լիազոր դեսպանները հրավիրվել են Թուրքիայի արտգործնախարարություն:
Ըստ թուրքական «Yenisafak» թերթի կայքի՝ թուրքական կողմը դժգոհություն է հայտնել, որ անվտանգության գոտի հանդիսացող սիրիական Իդլիբ քաղաքի հարավարևելյան հատվածում Սիրիայի կառավարական ուժերը որոշ տարածքներ իրենց վերահսկողության տակ են վերցրել:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում ռուս դեսպան Ալեքսեյ Յերխովից և իրանցի դեսպան Մուհամմեդ Իբրահիմ Ֆարդից պահանջել են, որ Ռուսաստանը և Իրանը ճնշում գործադրեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա: Վերջինիս գործողությունները, ըստ թուրքական կողմի, հակասում է Իդլիբում հրադադար հաստատելու մասին Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը:
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Սիրիայի կառավարական ուժերն Իդլիբում հարվածում են տեղի ընդդիմադիր ուժերին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ի գիշերը Թուրքիայի զինուժը մտել էր Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգ: Աստանայում ձեռքբերված համաձայնությամբ՝ Իդլիբում «անվտանգության» գոտի էր սահմանվել: Որպես երաշխավոր երկրներ՝ հանդես են գալիս Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը:
Աղբյուր` Ermenihaber.am


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր