Քիմ Քարդաշյանը կարող է օրենքի հետ խնդիրներ ունենալ, նրա անունը շոշափվում է արվեստի գործի մաքսանենգության գործում          Արդյո՞ք Արցախի տարածքի և ժողովրդի նկատմամբ Ադրբեջանն ունի որևէ իրավունք       Հրապարակում եմ փաստ,թե ինչպես են արյունով պահված հողերը հանձնվել Ադրբեջանին    

12 հուն 2018 15:13

Ըստ հաղորդման՝ ոստիկաններն իրենց տարել են գիշերային ակումբի սենյակներից մեկը եւ 5 հոգով ծեծի ենթարկել

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ քննչական կոմիտեում քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներով քննված քրեական գործ:
ՀՔԾ-ի հաղորդագրության համաձայն, խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նյութերով պարզվել է, որ 05.06.2017թ.-ին` Երեւան քաղաքի գիշերային ակումբներից մեկի դիմաց, ժամը 01:10-ի սահմաններում, ակումբի աշխատակիցների եւ մի խումբ անձանց միջեւ վիճաբանություն եւ ծեծկռտուք է տեղի ունեցել, որին միջամտել են տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններ Հ. Ս.-ն ու Ա. Ա.-ն:
Հիշյալ դեպքի առթիվ 15.06.2017թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեում կատարված նախաքննության ընթացքում միջադեպի մասնակիցներից երկուսը ցուցմունքներ են տվել, որ ոստիկանության վերը նշված աշխատակիցներն իրենց տեղափոխել են ակումբի սենյակներից մեկը եւ քաղաքացիական հագուստով երեք անձանց հետ ծեծի ենթարկել:
Այսպիսով, հաշվի առնելով, որ խուլիգանության հատկանիշներով հարուցված հիշյալ քրեական գործի նյութերում  առկա են ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված հանցագործության հատկանիշներ, ուստի այն նույնպես քննչական ենթակայության կարգով ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր