Ռուսական Սու-35Ս կործանիչները սկսել են վերատեղակայումը Բելառուսում          Եթե հայերն ապրում են Ադրբեջանում, ապա ադրբեջանցիները ևս կկարողանան նախկինի պես ապրել Հայաստանում.Շաֆիև       Տեսանյութ.Խոշոր հրդեհ Բաքվում. ռուսական դեսպանատան մոտ շենք է այրվում    

13 հուն 2018 09:43

«Հայկական ժամանակ». Գարնանը հնարավոր է թունաքիմիկատները շուրջ 40 տոկո­սով թանկանան

«Հայկական ժամանակ». Գարնանը հնարավոր է թունաքիմիկատները շուրջ 40 տոկո­սով թանկանան«Այս տարի գարնանը հերթական թանկացումներն են սպասվում: Այս ան­գամ խնդիրներ կառաջանան գյուղացիական տնտեսությունների համար: Բանն այն է, որ գարնանը հնարավոր է թունաքիմիկատները շուրջ 40 տոկո­սով թանկանան: Հայաստան թունաքիմիկատ է ներկրվում հիմնականում Չինաստանից: Չնայած չինական թունաքիմիկատները միջին որակ ունեն, սակայն շարքային ֆերմերները նախընտրում են էժան ապրանքը բարձրո­րակ և թանկ եվրոպականի փոխարեն: Չինաստանում նախորդ տարեվեր­ջին թունաքիմիկատների արտադրությամբ զբաղվող գործարանները մոտ 10-20 տոկոսով թանկացրել են իրենց արտադրանքը: Պատճառը բնապահպանական ռիսկերի նկատմամբ խիստ վերահսկողությանն է: Մտա­վախության կա, որ Հայաստանում թունաքիմիկատների խոշոր ներմուծող­ները առիթից կօգտվեն և թունանյութերը կթանկացնեն ոչ թե 20, այլ մինչև 40 տոկոսով: Հայաստանում թունաքիմիկատի շուկայի շուրջ 50 տոկոսը պատկանում է ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ան­վան հետ կապ ունեցող «Նատալի ագրո» ընկերությանը, որը թունաքիմի­կատ արտադրող եվրոպական հեղինակավոր ընկերությունների հայաստանյան ներկայացուցիչն է: Սակայն դրանց հետ միասին չինական թունա­քիմիկատների մի ողջ զինանոց է ներկրվում Հայաստան: Հաջորդ խոշոր ներկրողներն են «Հրաշք այգի» և «Արտագրո» ՍՊԸ-ները: Նշենք, որ հիմնա­կանում գյուղացիներն օգտվում են մոլախոտի, միջատների և սնկերի դեմ պայքարի համար նախատեսված թունանյութերից: Գյուղացիներին սպաս­վող մյուս դժվարությունը կապված է պարարտանյութի և դիզելային վառե­լիքի սուբսիդավորման վերացման հետ: Մինչև նախորդ տարի կառավա­րությունը սուբսիդավորում էր պարարտանյութի և դիզելային վառելիքի համար, սակայն նախորդ տարեվերջին որոշում կայացվեց, որ 2018 թ. սուբսիդավորում չի լինելու: Մեկ պարկ պարարտանյութի ամենացածր գինը, որ կկարողանան գյուղացիները ձեռք բերել, կլինի 7- 8 հազար դրամը՝ նախ­կին 6 հազար դրամի փոխարեն»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր