Տեսանյութ.Պետությունները թուլանում են անարդարությունից, անարդարությունը ծնում է չարիք          Տեսանյութ.Կասկածներ ունենք, որ Արսեն Չիչյանի սպանությունը կարող էր պատվիրել Մադլեն Սեդրակ Թաշճյանը՝ Սերոբ Տեր Պողոսյանի կինը       Ռուսաստանն ու Ուկրաինան ինքնաթիռներ են ուղարկում Թուրքիա,Հունաստանն էլ կօգնի, եթե խնդրի այդ մասին    

13 հուն 2018 11:45

Ամերիկայի Ձայն. 2018-ին Լեռնային Ղարաբաղում պատերազմ չի լինի. ԱՄՆ-ի վերլուծաբաններ

Ամերիկայի Ձայն-ը գրում է. «2018-ին Լեռնային Ղարաբաղում լայնածավալ պատերազմական գործողություններ չեն լինի, կարծում են ամերիկյան վերլուծաբանները: Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հերբսթի կարծիքով, 2018-ին Լեռնային Ղարաբաղում կպահպանվի ներկա ստատուս քվոն.
«Կարծում եմ, ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը օգուտ չեն ստացել ապրիլյան քառօրյա պատերազմից եւ դա լավ գիտակցում են երկու երկրների մայրաքաղաքներում: Ներկա պահին ես չեմ տեսնում, որ նոր հակամարտությունը բխեր երկու երկրներից որեւէ մեկի շահերից»:
Հակամարտող կողմերին Ռուսաստանի կողմից վերջին արտադրության զինատեսակների վաճառքը գարշելի է համարում Ջոն Հերբսթը.
«Սառեցված հակամարտության պահպանման քաղաքականությունն ուղղակի գարշելի է. այն օգուտ է քաղում մարդկային ցավից, որը թույլ է տալիս Կրեմլին պահպանել իր ազդեցությունը: Դա ցինիկ եւ զզվելի քաղաքականություն է»:
Դեսպան Հերբսթի խոսքով, ստատուս քվոյի պահպանումը նշանակում է նաեւ կարգավորման բացակայություն.
«Պետք է ասեմ նաեւ, որ չեմ տեսնում դեպի խնդրի կարգավորում ուղղված որեւէ դիվանագիտական առաջընթացի հնարավորություն»:
Այդ մոտեցումը կիսում է նաեւ ամերիկյան ռազմական փորձագետ Սթիվեն Բլանկը.
«Անշուշտ, ձմեռը ռազմական գրոհներ նախաձեռնելու լավագույն ժամանակը չէ, սակայն, նաեւ առաջիկա գարնանը որեւէ ռազմական գործողության հիմք չեմ տեսնում»:
Իրավիճակը սակայն կարող է փոխել որեւէ կտրուկ իրադարձություն, ավելացնում է փորձագետը.
«Լուրջ փոփոխությունների դեպքում, անշուշտ շատ ժամանակ չի պահանջվի, որպեսզի այսչափ լուրջ զենքերով զինված տարածաշրջանում բռնի պատերազմ սկսվի»:
Այնուամենայնիվ, Սթիվեն Բլանկի խոսքով, Միացյալ Նահանգները փորձելու է տարածաշրջանում խաղաղություն պահպանել.
«Վրաստանին պաշտպանական «Ջավելին» հակատանկային զենքի վաճառքն ու Պակիստանի ամերիկյան օգնության կասեցումը նշանակում է, որ Հարավային Կովկասի կարեւորությունը նաեւ որպես Աֆղանստանում ամերիկյան ուժերի համար բարձրանում է»:
Դեսպան Հերբսթի կարծիքով նույնպես, թեեւ Վաշինգտոնը Հարավային Կովկասում ակտիվ քայլերի չի դիմում, այնուամենայնիվ, մինչ օրս շարունակվում է տարածաշրջանի նկատմամբ նախկին վարչակազմի զգույշ հետաքրքրության քաղաքականությունը»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր