Լուսինե Կիրակոսյանին,Գուժ Մանուկյանին ազատում են աշխատանքից, մինչդեռ Մոսկվայում 104 տարեկան դերասանը բեմի վրա մեռավ, մարդիկ պաշտում էին          Իսկ ապագա «պայթյունից» կարող են հրդեհվել ՀՀ-ն, Ադրբեջանը, Թուրքիան, նույնիսկ Իրանը.ՀՀ-ում ցույցերը «Անդրկովկասում ապագա պայթյունի» առաջին զանգն է       Ռուսաստանն աշխարհում առաջատարն է ատոմային էներգիայի զարգացման մեջ    

13 հուն 2018 19:40

Ինչու է բժշկի ձեռագիրն անընթեռնելի

 Ինչու է բժշկի ձեռագիրն անընթեռնելի
Բժշկի ձեռագիրն անընթեռնելի է, քանի որ հիվանդի հիվանդության պատմությունը լրացնելն ու ձևակերպելը հանդիսանում է միօրինակ առօրյա աշխատանք, որը պահանջում է իրականացնել ստանդարտ կանոններ, ինչի պատճառով, տարիների ընթացքում բժշկի ձեռագիրը տարիների ընթացքում վատթարանում է։
Բժշկի վատ ձեռագիրն ունի նաև հոգեբանական բացատրություն։ Բժիշկները, երբեմն հանդիպելով հիվանդների տանջանքներին, դառնում են ավելի քիչ զգացմունքային, դնելով էմոցիոնալ պատնեշ իրենց և հիվանդի միջև, իսկ գեղեցիկ և ընթեռնելի ձեռագիր սովորաբար հանդիպում է կարեկցող մարդկանց մոտ, ովքեր պատրաստ են ընդունել և հասկանալ ուրիշ մարդու զգացմունքները։
Սակայն բժշկի հիմնական խնդիրը ոչ թե հիվանդին հոգեբանորեն կարեկցելն է, այլ հիվանդի վիճակին օբյեկտիվ գնահատական տալն ու ճիշտ բուժելն է։
Հետևաբար բժշկի վատ ձեռագիրը ուղղակիորեն կապված է աշխատանքային ստաժի և մասնագիտացման հետ։ Օրինակ` բժիշկ-վիրաբույժի ձեռագիրը կարող է ավելի վատը լինել, քան բժիշկ-թերապևտինը, քանի որ վիրաբույժն ավելի հաճախ է հանդիպում հիվանդի դժբախտության հետ, և, հետևաբար, նրա կարեկցանքի զգացումը ավելի բթացած է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր