Սադրանք Ռուսաստանի դեմ.Չի բացառվում, որ ՌԴ-ում և ռուսական ԶԼՄ-ներում առաջիկայում լուրջ արշավ սկսվի          Որքան հասկացանք՝ այսպես թե այնպես, պատերազմ է գալիս… Պետք է պատրաստվել. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Փաշինյանի ասուլիսի մասին       Սինանեանը և Աննա Յակոբեանը մերժուեցին Նիսում    

15 հուն 2018 14:07

Լավրովը ԼՂ հակամարտության կողմերից դրական ազդակներ է ակնկալում համանախագահների առաջարկների առնչությամբ

Ռուսաստանն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ անում է ամեն ինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար պայմաններ ստեղծելու համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ռուսաստանի Դաշնությունը չի կարող ունենալ այդ խնդրի կարգավորման կոնկրետ ծրագրեր, որովհետև խնդիրը կարող են լուծել միայն իրենք՝ կողմերը: Ռուսաստանն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ միասին որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ անում է ամեն բան, որպեսզի պայմաններ ստեղծի այդ կարգավորման համար»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը փորձում է հակամարտության բանակցային գործընթացում կողմերին բերել ընդհանուր հայտարարի:

«Մենք ինտենսիվ ջանքեր ենք ձեռնարկել վերջին տարիներին, որպեսզի կողմերի բոլոր դիրքորոշումներն ընդհանրացնելով փորձենք գտնել համընկնող մոտեցումներ այդ ճգնաժամի, այդ հակամարտության այս կամ այն ասպեկտների վերաբերյալ և միաժամանակ փորձենք հուշել այն փոխզիջումները, որոնք կարող են կողմերին բերել ընդհանուր հայտարարի այն հարցերում, որոնցում նրանք մինչ այժմ տարակարծիք են»,- ընդգծել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Նա նշել է, որ այդ աշխատանքն անց է կացվել պարբերաբար, այդ թվում՝ նաև անցած տարի:

«Մեր բոլոր առաջարկները, համանախագահների բոլոր առաջարկները, իսկ մենք ունենք ընդհանուր դիրքորոշում, կողմերի մոտ են, կողմերը գիտեն՝ ինչ են համանախագահները մտածում, բայց պետք է որոշեն իրենք՝ կողմերը: Իհարկե, մենք ակնկալում ենք, որ երկու երկրներից էլ կհետևեն որոշակի ազդանշաններ: Մենք ուրախ ենք, որ անցած տարի տեղի են ունեցել նախագահների և արտգործնախարարների հանդիպումներ, համանախագահ երկրների ներկայացուցիչները մասնակցել են այդ գործընթացներին: Կարծում եմ, որ այժմ կարևոր կլիներ ձեռնարկել լրացուցիչ քայլեր, որպեսզի շփման գծում, այնուամենայնիվ, իրավիճակը հանդարտվի: Դա կօգներ նաև անցնել քաղաքական կարգավորման»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ հակամարտությունը մեկ փաստաթղթով հնարավոր չէ լուծել, և անհրաժեշտ է փուլային մոտեցում:
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր