«3+3»-ը թուրքական պրոյեկտ է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով.Հայաստանը որևէ լծակ չունի՝ ազդելու          Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ       Ռուս զինծառայողները կենտրոնացած են գերիներին վերադարձնելու վրա. ՌԴ գլխավոր շտաբի պետ    

16 հուն 2018 12:20

Գագիկ Ծառուկյանը չի բացառում նախագահի՝ ՀՀԿ թեկնածուին սատարելու հնարավորությունը

Գագիկ Ծառուկյանը չի բացառում նախագահի՝ ՀՀԿ թեկնածուին սատարելու հնարավորությունը ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի բացառում, որ իրենք կսատարեն իշխող Հանրապետական կուսակցության՝ ՀՀ նախագահի թեկնածուին:
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է սատարեն ՀՀ նախագահի՝ ՀՀԿ առաջադրած թեկնածուին, պատասխանեց, որ ամեն ինչ էլ հնարավոր է:

«Ասեմ, ամեն ինչ հնարավոր է: Նայած, թե ով կլինի թեկնածուն: Այսօր մենք չգիտենք, թե ով է նրանց թեկնածուն»,- հայտարարեց Ծառուկյանը:
 
Նրա խոսքով՝ ընտրությունների արդյունքներով ժողովուրդը լիարժեք իրավունք է տվել ՀՀԿ-ին առանց իրենց և առանց «Ելք» խմբակցության ներկայացնել ՀՀ նախագահի թեկնածու և ընտրել:
 
«Եթե մեր ժողովուրդը Հանրապետական կուսակցությանը տվել է լիարժեք հնարավորությունը, որպեսզի նրանք առաջադրեն և ընտրեն, էլ ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
 
Հարցին՝ հնարավո՞ր է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմեն, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Այդ հարցի շուրջ մենք քննարկում և խոսակցություն չենք ունեցել»:
 
ԲՀԿ ղեկավարը տեղեկացրել է նաեւ, որ «Ծառուկյան» դաշինքը չի աջակցի «Ելք»-ի կազմակերպած երթին, այլ կնախընտրի մասնակցել ԱԺ-ում թանկացումների վերաբերյալ հաջորդ շաբաթ անցկացվելիք լսումներին:
 
«Գնաճի հետ կապված մենք նիստ հրավիրեցինք, ներկայացրինք Հարկային օրենսգրքի փոփոխությունները, որևէ խմբակցություն մեր կողքին չեղավ: Աշխարհում ընդունված է՝ գնաճի դեպքում կամ աշխատավարձ ու թոշակ պիտի բարձրացնել, կամ պետք է օրենսգրիք փոփոխություններ լինեն, կամ եկամտահարկի տոկոսի փոփոխություններ»- ասաց Գագիկ Ծառուկյանը։




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր