Աշխարհը կորցնում է ուկրաինական հակամարտության նկատմամբ հետաքրքրությունը          Իրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալ       Ուկրաինական Լիսիչանսկի բոլոր մուտքերն ու ելքերը շրջափակված են, կարելի է ենթադրել, որ շուտով կսկսվի լայնամասշտաբ հարձակում    

17 հուն 2018 09:50

«Հրապարակ». ՀՀ նախագահի թեկնածուն Հայաստանում էր

«Հրապարակ». ՀՀ նախագահի թեկնածուն Հայաստանում էր«Հրապարակ» թերթը գրում է. «Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն առնվազն երեկ չէ առաջին օրվա դրությամբ Հայաստանում էր եւ դիվանագիտական համարներով ավտոմեքենայով ակտիվ ուղեւորությունների ու հանդիպումների մեջ:
Հիշեցնենք. մամուլը տեղեկացրել էր, որ նա եւս դիտարկվում է ՀՀ չորրորդ նախագահի հնարավոր թեկնածուների թվում: Շրջանառվում են նաեւ այլ անուններ՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եւ այլոց:
Երեկ ՀՀԿ-ի շարքերում հոլովվում էր նաեւ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի անունը։ Որքան էլ արտառոց լինի այս անունը, սակայն քաղաքական դաշտում մի մեծ թիմի, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին մերձ շրջանակների համակրանքն Արմեն Գեւորգյանի կողմն է»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր