Այս ընտրություններով Գավառ խոշորացվող համայնքի պատմության մեջ բացվելու է նոր էջ          Ավելի քան 300 մետր տրամագիծ ունեցող «պոտենցիալ վտանգավոր» աստղակերպ է մոտենում Երկրին       Բևեռը սկզբունքորեն մտածում է ժողովրդին համահունչ և ձգտում է պայքարի դրոշ պարզած քաղաքական ուժերի և գործիչների միավորման    

17 հուն 2018 11:30

Սամվել Բաբայանի վերաքննիչ գործով դատական նիստի օրը հայտնի է

Սամվել Բաբայանի վերաքննիչ գործով դատական նիստի օրը հայտնի էԱրցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի  գործով    Վերաքննիչ  դատարանի նիստի օրը հայտնի է: Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից,  առաջին նիստը տեղի կունենա հունվարի 22-ին:

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը Սամվել Բաբայանին  մեղավոր ճանաչեց առաջադրված 2 մեղադրանքներում՝ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու, ինչպես նաև կեղծ փողերի շրջանառության համար։
 
Սամվել Բաբայանի մարտական ընկերը՝ Սանասար Գաբրիելյանը, դատապարտվեց 3 տարվա ազատազրկման, Արմեն Պողոսյանը՝ 2, գործով մյուս ամբաստանյալները՝ Կարեն և Անդրանիկ Քոչարյանները, Դավիթ Հարությունյանը և Ժորա Զաքարյանը՝ 2 տարվա պայմանական ազատազրկման։
 
Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար  Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը եւ Արմեն Պողոսյանը վերաքննիչ բողոքում միջնորդել են արդարացնել իրենց:
 
a1plus.am

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր