Հայի եւ ադրբեջանցու մասնակցությամբ սիրային եռանկյունին սպանության պատճառ է դարձել

Հետաքննության համաձայն՝ տուժածը ավելի քան 22 տարի ապրում էր շրջանային կենտրոնի բնակչուհու հետ, նրանք երկու զավակ ունեին: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործության համար տուժածը պատիժ էր կրում ազատազրկման վայրերում: 2017 թվականի մարտին, դուրս գալով գաղութից, նա իմացել էր, որ իր հետ ապրող կինն այժմ ուրիշի հետ է ապրում: Տղամարդը գնացել էր տնից, սակայն պարբերաբար շարունակում էր վերադառնալ եւ զանգահարել կնոջը:
Օգոստոսի 5-ին տուժածը իր բնակակցուհու հետ միասին հյուր էր գնացել Նովոտրոիցկոյե գյուղում բնակվող իրենց ընկերների տուն: Ամբաստանյալը իր ընկերների հետ երկու մեքենայով եւս գնացել էր այնտեղ եւ խոսակցության կանչել տուժածին: Վերջինս դուրս էր եկել տնից հյուրերից մեկի հետ միասին, ինչից հետո մեղադրյալը իր ծանոթի հետ ծեծի էր ենթարկել տուժածին: Կոնֆլիկտին միջամտել էին նաեւ ներկաները: Դրանից հետո մեղադրյալը իր ընկերների հետ մեքենաներով հեռացել էր: Ստացված վնասվածքներից տղամարդկանցից մեկը մահացել է: Հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական գործը ուղարկվել է դատարան: