Տեսանյութ.Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում          Քարվաճառում ճանապարհ սարքելիս Ժայռաբեկորները թափվել են ադրբեջանցի էքսկավատորի վրա, որն էլ տեղում մահացել է       Ռուսաստանում կորոնավիրուսով պայմանավորված առաջարկվում է հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը հայտարարել ոչ աշխատանքային օրեր    

17 հուն 2018 17:50

Ինչու չեք ասում, որ տրանսպորտը թանկանալու է, ինչի՞ եք սուտ խոսում. Ինչ է սպասվում տրանսպորտի ոլորտում

 
Քաղաքապետարանը միասնական երթուղի ունենալու ծրագիր է մշակվում, բայց մինչև առուն ջուր գա, գորտի աչքն էլ դուրս կգա: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:
Անդրադառնալով նախօրեին երթուղային տաքսիների վարորդների բողոքի ակցիան և Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և գծատերերի բանակցային հանդիպումների արդյունքները, նշեց, որ ոչ մի հարց էլ չի լուծվել. «համոզել են, ասել են՝ գնացեք աշխատեք, մինչև լուծենք վառելիքի, գազի գների իջեցման հարցը: Քաղաքապետրանի տրանսպորտի վարչության աշխատակացիների օգնությամբ նախօրեին այս հարցը հարթվեց, բայց սա հարցի լուծում չի, սա կոսմետիկ հարթեցում է», - ասաց Հրանտ Եղիազարյանը։
Նրա խոսքով, դիզելային վառելիքի ու սեղմած գազի գինը բարձրացել է ու եթե այսպես շարունակի, քաղաքը կպարալիզացվի:
«Սակագնի բարձրացման հարց լինել չի կարող, քաղաքապետարանի հստակ որոշումը կա, որ առայժն պետք է աշխատել 100 դրամ սակագնով: Սակայն սակագինը 100 դրամ սահմանվել է 2006 թվականին: Ասեք որևէ այլ ապրանք, որի գինը այս տարիներին մնացել է անփոփոխ: Չկա նման բան: Չի կարող ամբողջ տնտեսությունը գնա գների բարձրացման, իսկ մի ապրանքատեսակ մնա նույն գնին: Այսօր, որ ունենք կոտրված ավտոբուսներ, պատճառը դա է: Փողը չի հերիքում նորմալ սպասարկում կատարելու համար»,-ընդգծեց Եղիազարյանը:
Նրա խոսքով, հարկային բեռը բարձրացնում են, շահույթը վերանում է, իսկ եթե ընկերություններն առանց այդ էլ վնասով էին աշխատում, դրա բեռն ինչո՞ւ են ավելացնում. «Մոտ 17 տոկոսով ավելացել է ավտոբուսների հարկը, և 57 տոկոսով՝ միկրոավոտբուսներինը: Խոսքը արտոնագրային վճարի մասին է: Վերջին 1,5 տարում այսօր արդեն 20 երթուղի չի աշխատում»,-ասաց նա՝ որպես լուծում առաջարկելով նախ նվազեցնել հարկային բեռը, իսկ հաջորդ քայլն էլ կարող է լինել վառելիքի՝ ինքնարժեքով տրամադրումը. «Պահեստամասերն էլ կարող են տրամադրել մեծածախի գներով։ Սրանք լուծելի հարցեր են, որ մենք առաջարկում ենք։ Փոխադրողներն այս ազգի թշնամին չեն, այսքան տարի այս պայմաններում մարդկանց մի տեղից մյուսն են հասցրել», - նկատեց Հրանտ Եղիազարյանը։
«Ավտովարորդների պաշտպանների լիգա» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանն էլ դիմեց Երևանի քաղաքապետին. «Պարոն քաղաքապետ, հասկացանք, որ բնակչությանը պետք է 100 դրամով ապահովենք ուղևորափոխադրումը, բայց ո՞վ պետք է այս մարդկանց հարկային բեռը թեթևացնի: Փոխանակ հարկային արձակուրդ տան ուղևորափոխադրում իրականացնողներին, հակառակն են անում: Գծի տերն ասում է՝ գումարն ավելացնում եմ, այսպես չեմ դիմանում, վարորդներն էլ ասում են՝ տուն փող չեմ տանում: Ով է այս խնդիրները բարձրացնելու: Ինչու չեք ասում, որ տրանսպորտը թանկանալու է, ինչի՞ եք սուտ խոսում: Վարչապետն էլ սուսուփոս նստել է, դու մեղավոր չե՞ս»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր