Վիեննայի թանգարանները հաշիվ են բացել «պոռնոկայքում».այսօր արվեստի ազատության համար պայքարի նոր փուլ է անհրաժեշտ          Մյասնիկովը նախազգուշացրել է`իբուպրոֆեն, դիկլոֆենակ, ինդոմետացին...ամենավտանգավոր դեղամիջոցներն են սրտի համար       Օրական մինչև 23 անգամ հորանջելը շեղում չի հանդիսանում.Առողջական ինչ խնդիրների մասին կարող է նախազգուշացնել հորանջելու ցանկությունը    

18 հուն 2018 18:30

Թերացում չի եղել. Վահան Մարտիրոսյանը՝ «Հյուսիս-հարավի» ճանապարհի ճաքերի մասին

 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը վստահեցնում է, որ Հյուսիս-հարավ մայրուղու Երևան-Արտաշատ ճանապարհահատվածը դեռևս կառուցող ընկերության սպասարկման տակ է, որը եղած ճաքերի նկատմամբ վերահսկողություն է իրականացվում: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է նախարարը՝ անդրադառնալով «Ազատության» պատրաստած ռեպորտաժին, որի համաձայն նորակառույց ճանապարհի արտաքին շերտն սկսվել է քայքայվել:
«Գիտեք, ամեն ինչ էլ կարող է լինել: Ընդհանուր լաբորատոր փորձարկումները եթե ժամանակին անցել են, եթե հիմա անցնում են, հնարավոր է այդպիսի բաներ լինեն, բայց իհարկե դա պետք է վերականգնվի»,- ասաց Վահան Մարտիրոսյանը:
Դիտարկմանը, որ ճանապարհի այդ հատվածը կառուցած ընկերությունն իսպանական այն ընկերությունն է, որի վերաբերյալ մամուլում հրապարակումներ կան կոռուպցիոն դրսևորուների մասին, և հարցին՝ չե՞ք կարծում, որ օրինակ՝ ցեմենտն են պակաս օգտագործել և այլն, նախարարը պատասխանեց. «Իմ կարծելը քիչ է: Լաբոլորատոր փորձարկում կանցկացվի, եթե լաբարատոր փորձարկումը ցույց տա, որ վատ է արված, իհարկե դա սպասարկման ընթացքում պետք է վերականգնվի»:
Այդ կարգի շինարարության համար, ըստ նրա, 2 մլն դոլարը մեծ գումար չէ, կարող է ավելի էլ լինել. «Ըստ ներկայացված փաստաթղթերի, թերացում չի եղել»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ եթե պարզվի որակի առումով խնդիրներ կան այդ ամենը պետք է շտկվի շինարարությունն իրականացնողի հաշվին:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր