Աղոթում եմ, որ օրհնվեն հայ ժողովրդի անվտանգության համար աշխատողների ջանքերը. Հռոմի պապ          Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ       Սիրված ու ճանաչված երգիչ Հայկոն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց    

20 հուն 2018 19:20

Կամզակերպել սեփական մահը՝ հյուրանոցի վճարումը չկատարելու համար, հասկանալի է, բայց հայտնվել սեփական թաղմանը՝ արդեն չափազանց է

 Կամզակերպել սեփական մահը՝ հյուրանոցի վճարումը չկատարելու համար, հասկանալի է, բայց հայտնվել սեփական թաղմանը՝ արդեն չափազանց է
Մարդկանց տարօրինակ գործողությունները և քայլերը երբեմն մնում են այդպես էլ անհասկանալի և չբացահայտված: Կան մարդիկ, որոնք ինչ-որ մի օր դիմել են ամենատարօրինակ քայլին՝ կազմակերպել սեփական թաղումը, սպանությունը կամ եղել մահվան հետ կապված տարօրինակ պատմության հերոս:
Կոննի Ֆրանկլին
1929 թվականին թափառական Կոննին Ֆրանկլինը և նրա ընկերուհին գերի վերցվեցին հանցագործների կողմից: Տղամարդուն սպանեցին և մարմինն այլանդակեցին, իսկ ընկերուհուն բռնաբարեցին: Գործի հետ կապված վկաներ չգտնվեցին, բայց հետագայում եղան խոսակցություններ, որ Կոնիին տեսել են սպանությունից հետո քաղաքում թափառելիս: Նա հայտարարեց, որ հանցագործության մասին տեղյակ չէ, իսկ ընկերուհին ասաց, որ նրան չի կարողանում ճանաչել: Կոննին վստահեցնում էր, որ իրեն չեն սպանել, ինչը ակնհայտ էր: Հետագայում պարզվեց, որ նա փախել է հոգեբուժարանից, ունի այլ անուն, ընտանիք և հիմա փորձում է նոր կյանք սկսել: Այս պատմության խճճվածությունն այդպես էլ չբացահայտվեց և գործը փակոցին:
Լորդ Թիմոթի Դեկստեր
Ենթադրվում է, որ լորդն իր կոչումն ինքն է կնքել: Նա բիզնեսմեն էր, ով նույնիսկ գիրք է գրել: Մի անգամ նրան հետաքրքրեց, ինչ կասեն մարդիկ, եթե իմանան, որ ինքը մահացել է: Նա լուր տարածեց եփական մահվան մասին և սպասեց արդյունքներին: Նրա թաղմանը 3000 մարդ եկավ: Նրան դուր չեկավ, որ իր կինը, ինչպես ինքն էր կարծում, բավականարափ չէր սգում մահը, և արարոությունից հետո հայտնվելով նա ծեծեց կնոջը մեծ փայտով:
Կեն Կիզի
Նա ամենահայտնի խաբեբաներից է: <<Թռիչք կկվի բնի վրայով>> հանրահայտ նովելի հեղինակը 1965 թվականին կազմակերպեց սեփական մահը, որպեսզի սողոսկի մարիհուանա պահելու պատժից:
Կորի Թեյլոր
Կորի Թեյլորին զզվացրել էր Verizon-ի վատ սպասարկումը: Իմանալով, որ մեռյալները հաշիվ չեն վճարում, նա որոշեց կեղծելլ մահվան վկայական և ուղարկել այն օպերատորին: Բայց կազմակերպությունում արագ պարեցին, որ մահը իրական չէ և նա սըիպված եղավ վճարել:
Էլիսոն Մատերա
Նրան ճանաչում էին որպես բարի և լավ մարդ: Իսկ նա ամեն կերպ ուզում էր իր շրջապատին տեղեկացնել, որ այլևս չի ցանկանում եկեղեցի գնալ: Երկար տանջվելուց հետո նա եկեղեցու երգչախմբի իր ծանոթներին ասաց, որ մահանում է քաղցկեղից: .Երբեմն սկսեց պատմել, ինչպես է անցնում բուժումը: Վերջապես նա զանգահարեց եկեղեցու անդամներից մեկին և ներկայանալով որպես բուժքույր՝ հայտարարեց սեփական մահվան մասին: Բայց երևի չափն անցավ իր իսկ թաղմանը հայտնվելով և իրեն իր քրոջ տեղը դնելով: Շուտով նրա խորամանկությունը բացահայտվեց:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր