Եվրոպական տիեզերական գործակալությունը Թուրքիայում անտառային հրդեհներից առաջացած ծուխը ցույց է տվել տիեզերքից          Տեսանյութ.Ոչ մի տեղ թատրոն գրած չէ, ծափահարությունների ավանդույթը թարգեք․ Հայկ Մամիջանյանը՝ ՔՊ-ականներին       Կրակոցներ Ջրվեժում.պարեկները պրոֆեսիոնալ ձևով օղակի մեջ են առել նրանց, ու նրանք չեն կարողացել ճողոպրել    

22 հուն 2018 14:25

«Ելքը մեր ստեղծած ընդդիմությո՞ւնն է, եթե մեր ստեղծածն է, մենք կօգնենք». Վահրամ Բաղդասարյան

«Ելքը մեր ստեղծած ընդդիմությո՞ւնն է, եթե մեր ստեղծածն է, մենք կօգնենք». Վահրամ Բաղդասարյան ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը  ԱԺ ճեպազրույցների ընթացքում խոսելով «Ելքի» հայտարարությանը` թե իրենք չեն պաշտպանելու նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունը, ասաց, որ հետաքրքիր է, եթե Արմեն Սարգսյանը չլիներ ՀՀԿ-ի թեկնածուն, ի՞նչ դիրքորոշում կունենային «Ելքում»:

Ըստ Բաղդասարյանի` «Ելքն» էլ կարղ է սեփական թեկնածու առաջադրել: «Մեր ընդդիմադիրների ձայները բավարար են, որ ներկայացնեն իրենց թեկնածուին, դա իրենց մեջ պետք է պայմանավորվեն: Ինչ վերաբերում է`մեզ կհաջողվի, թե չէ համապատասխան ձայները հավաքել, կանխագուշակում չենք անում, կլինի հանդիպում քաղաքական ուժերի հետ, պատկերն էլ կտեսնեք քվեարկության ժամանակ»,-ասաց նա:

«Մենք մեկ թեկնածու պիտի առաջադրենք` առաջադրում ենք, թող ընդդիմությունն էլ իր թեկնածուին առաջարկի»,-ասաց նա,՝ հավելելով, թե իրենց համար ևս ցանկալի կլինի, որ լինի երկու թեկնածու:

Դիտարկմանը, թե ավելի լեգիտիմ նախագահ ունենալու և թեկնածու առաջադրելու համար «Ելք»–ն առաջարկում է, որ ՀՀԿ-ականները անհրաժեշտ ստորագրությունները տան, Բաղդասարյանն արձագանքեց. «Շատ հետաքրքիր առաջարկություն է. «Ելքը» մե՞ր ստեղծած ընդդիմությունն է: Եթե այդպես է, կօգնենք իրենց, եթե ժողովրդինն է...  Այլ խնդիր է, որ եթե ցանկանում են մեզ հետ համագործակցել, մենք պատրաստ ենք: Մենք խոսում ենք հանրապետության նախագահի թեկնածուի մասին, ոչ թե ինչ-որ կուսակցական պաշտոնի մասին»:

Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի ընտրությանը, Բաղդասարյանն անդրարաձավ նրա` վարչապետի պաշտոնից հեռանալուն նշելով.  «Չկա իդեալական մարդ, չափորոշիչները բավական բարձր են, ընդունելի են, նման կենսափորձ ունեցող անձնավորությունը կարող է լավագույնս աշխատել»,-եզրափակեց Բաղդասարյանը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր