Լուսինե Կիրակոսյանին,Գուժ Մանուկյանին ազատում են աշխատանքից, մինչդեռ Մոսկվայում 104 տարեկան դերասանը բեմի վրա մեռավ, մարդիկ պաշտում էին          Իսկ ապագա «պայթյունից» կարող են հրդեհվել ՀՀ-ն, Ադրբեջանը, Թուրքիան, նույնիսկ Իրանը.ՀՀ-ում ցույցերը «Անդրկովկասում ապագա պայթյունի» առաջին զանգն է       Ռուսաստանն աշխարհում առաջատարն է ատոմային էներգիայի զարգացման մեջ    

22 հուն 2018 19:05

«Դատախազը պատվեր է կատարում» Սամվել Բաբայան

 
 ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Վերաքննիչ դատարանում, դատավարության հենց սկզբում ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատախազ Արամ Արամյանին: «Նա իր մեղադրականում միտումնավոր չի ընդգրկել կարեւոր փաստերը: Ես ելույթում փաստերով  կապացուցեմ ձեզ, որ նա խեղաթյուրել է փաստերը: Նա պատվեր է կատարում:  Դատարանն էլ արտագրել է մեղադրողի գրածը: Նման մեղադրող չի կարող լինել»,- ասաց Սամվել Բաբայանը:
Միջնորդությանը միացավ նաեւ Սամվել Բաբայանի մարտական ընկերը՝ 3 տարվա ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանը:
Դատախազն  առարկեց միջնորդության  դեմ, դատարանն էլ  խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո նա մերժեց միջնորդությունը:
Առաջին ատյանի դատավճռով  դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ «Իգլա» զենք տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով:  Սանասար Գաբրիելյանը 3, իսկ  Արմեն Պողոսյանը  դատապարտվել է 2 տարվա ազատազրկման` «Իգլա» տեսակի դյուրակիր հրթիռային համալիր ձեռք բերելու համար:
Սանասար Գաբրիելյանը եւս մեկ անգամ նշեց, որ Իգլան ցանկացել է ձեռք բերել հայկական բանակին օգնելու համար, սակայն իմանալով, որ պիտանի չէ օգտագործման համար, հրաժարվել է ձեռք բերելուց:    Նա  համոզվել է՝ ինքը կալանքի տակ է գտնվում «ՕՐՕ» դաշինքին աջակցելու  համար    Սամվել Բաբայանի պաշտպան  Ավետիս Քալաշյանն էլ նշեց, որ դատավճիռն անհիմն է, չհիմնավորված:
Սամվել Բաբայանի պաշտպանը մինչեւ վերջ չկարողացավ ներկայացնել բողոքը, քանի որ աշխատանքային օրն ավարտվում էր, նիստը կշարունակվի փետրվարի 2-ին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր