Մի շտապեք դեն նետել նռան կեղևը, քանզի այն օրգանիզմի վրա ունենում է հրաշալի ազդեցություն․ ինչպես օգտագործել այն          «Փնթին ո՞րն է, չհասկացա», «Դուք ինձ պետք է բառեր տաք, նախադասություն կազմե՞մ»․ լեզվակռիվ իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների միջև       Լայնածավալ մարտական գործողությունների համար մեր ուժերը չեն բավականացնի, դրա համար պետք է ունենանք յուրահատուկ պրոֆեսիոնալ բանակ    

22 հուն 2018 20:15

Ինչպես հարստանալ ըստ ֆեն-շուի փիլիսոփայության

Ինչպես հարստանալ ըստ ֆեն-շուի փիլիսոփայության1. Ձեր տունը մի քանի մասի բաժանեք Առանձնացրեք սենյակները:
Օրինակ, եթե ձեր ճաշասենյակը մեծ է՝ կարող եք այն երկու մասի բաժանել՝ օգտագործելով վարագույր կամ բարակ պատ: Եթե հետևենք ֆեն-շուի օրենքներին, ապա տան առավել հարուստ հատվածը հարավ-արևելքն է: Հենց այս հատվածում է շրջանառվում գումարի Ցի էներգիան: Շատ կարևոր է չխանգարել այդ շրջանառությանը: Տան այդ հատվածը կատարյալ մաքրության մեջ պահեք և հետևեք, որ այն միշտ լուսավորված լինի. ըստ չինացիների՝ գումարը կարող է մոլորվել մթության մեջ ու խոչընդոտների հանդիպել:
2. Գումարային ծառ տնկեք
Մի ասացվածք կա՝ «Փողը ծառի վրա չի աճում»՝ աճում է: Տան հարստության հատվածում կերամիկական ծաղկամանի մեջ Գումարային ծառ տնկեք, և կտեսնեք, թե ինչպես կփոխվի ձեր կյանքը: Գումարային ծառի դերում կարող է լինել ցանկացած կլորավուն տերևներով բույս՝ կարևոր է, որ տերևները մետաղադրամների նման լինեն:
3. Ընտրեք ճիշտ գույնը
Գումարը ոչ միայն հաշվարկ է սիրում, այլև գույն, օրինակ՝ կանաչ, մանուշակագույն, մուգ կապույտ, ոսկեգույն և սև: Սակայն կարիք չկա ամբողջ բնակարանը միագույն դարձնել, բավական է միայն տան հարավ-արևելյան հատվածում նշված գույներից մեկն ունեցող ինչ- որ իր տեղադրել: Ըստ չինացիների՝ դա կօգնի փողին ավելի արագ կողմնորոշվել ու գտնել ձեզ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր