Թուրքիան այսօր «երկակի խաղ» է խաղում,մի կողմից համարվում է ՆԱՏՕ-ի անդամ, բայց մյուս կողմից էլ խուսափում է հակամարտող կողմից որևէ մեկի կողքին կանգնելուց          Չայնիի ոլորաններում ավտովթարի են ենթարկվել Ավետիք Չալաբյանն ու «Արար» հինադրամի տնօրենը       Իրանը թույլ չի տա, ոչինչ անպատասխան չի մնալու... Կիևը վախենում է,որ մենք ոչ մեկի հետ կատակ չենք անում    

22 հուն 2018 21:00

Փարիզում այս տարի հիշատակի միջոցառումներ կանցկացվեն ապրիլի 24-ին և մայիսի 28-ին

 Փարիզում այս տարի հիշատակի միջոցառումներ կանցկացվեն ապրիլի 24-ին և մայիսի 28-ին
ՀՀ Նախագահի այցը Փարիզ շատ լավ առիթ է նշելու և հզորացնելու այն բացառիկ բարեկամությունը, որ առկա է Փարիզի և Հայաստանի միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Անն Իդալգոն ասել է Փարիզի քաղաքապետարանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին հյուրընկալելու ժամանակ:
«Մենք միասնական ապագա ունենք կառուցելու, սակայն անցյալի և ապագայի հավասարակշռության կետում մեր երկու երկրների, երկու մայրաքաղաքների միասնական ներկան է: Ուրախ եմ նշել, որ այս տարվա ընթացքում պետք է ակտիվացնենք մեր շփումները»,- ընդգծել է Անն Իդալգոն:
Փարիզի քաղաքապետը շեշտել է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում այս տարվա ապրիլի 24-ին ևս կանցկացվի Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն, իսկ մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառում:
«Անկախությունը, որը կասեցվեց հռչակումից երկու տարի անց, հասցրել էր ազատության սերմը տարածել Հայաստանում և դրա միջոցով նաև փոխանցել խորհրդարանական ժողովրդավարության գաղափարը՝ կանանց տալով ընտրելու իրավունք, նախաձեռնելով բարեփոխումներ: Այս հիմքերը հնարավորություն են ստեղծել, որ այսօրվա Հայաստանը լինի ժողովրդավարությունների առաջին շարքերում: Հայ ժողովուրդը, վերապրելով մեր ժամանակակից պատմության առաջին ցեղասպանությունը, ընկալեց անկախության հռչակումը որպես հրաշք, որը պետք է հիշատակենք ամեն անգամ միասին՝ ֆրանսիացիներով ու հայերով»,- ամփոփել է Անն Իդալգոն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր