Մի շտապեք դեն նետել նռան կեղևը, քանզի այն օրգանիզմի վրա ունենում է հրաշալի ազդեցություն․ ինչպես օգտագործել այն          «Փնթին ո՞րն է, չհասկացա», «Դուք ինձ պետք է բառեր տաք, նախադասություն կազմե՞մ»․ լեզվակռիվ իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների միջև       Լայնածավալ մարտական գործողությունների համար մեր ուժերը չեն բավականացնի, դրա համար պետք է ունենանք յուրահատուկ պրոֆեսիոնալ բանակ    

23 հուն 2018 10:30

«Ժողովուրդ». Ինչպես հայտնաբերվեց շինանյութի Սերգեյի որդին. նա գլխի շրջանում վնասվածքներ է ունեցել. նոր մանրամասներ

«Ժողովուրդ». Ինչպես հայտնաբերվեց շինանյութի Սերգեյի որդին. նա գլխի շրջանում վնասվածքներ է ունեցել. նոր մանրամասներ«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս հայտնաբերվել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ քաղաքում առեւանգված հայ երիտասարդները՝ գործարար Սերգեյ Մանուկյանի (շինանյութի Սերոժ) որդին` Արման Մանուկյանն ու զարմիկը՝ Սամվելը:

Դեռ 2017 թվականի նոյեմբերին նրանց անհայտ անձինք զենքի սպառնալիքով պատանդ էին վերցրել: Այս ամիսներին որեւէ տեղեկություն չկար երիտասարդների մասին, եւ միայն օրերս նրանց ազատ են արձակել:
 
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տղաներին հայտնաբերել են վնասվածքներով: Մեզ հասած լուրերի համաձայն` Արման Մանուկյանը թեթեւ վնասվածք է ունեցել գլխի շրջանում, իսկ ահա Սամվելը մի քանի վնասվածք է ունեցել մարմնի այլ մասերում: Բարեբախտաբար, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Երիտասարդները տեղափոխվել են Կիեւի հիվանդանոցներց մեկը, որտեղ համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել: Թե ովքեր էին առեւանգել նրանց, ինչ նպատակով եւ այլն, պարզ չէ: Կան տարբեր վարկածներ, որոնք առայժմ ո՛չ հերքվել են, ո՛չ հաստատվել»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր