Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում          Վրաստանում պահանջում են Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հարցով ստեղծել քննչական հանձնաժողով       Թուրքիան դատապարտել է Լատվիայի խորհրդարանի որոշումը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ    

23 հուն 2018 18:07

Փարիզում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

 Փարիզում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
Ելիսեյան պալատում մեկնարկել է Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Փարիզ մեկնարկել է հունվարի 22-ին:
Նախագահն արդեն հանդիպումներ է ունեցել Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Նախատեսված է հանդիպում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների, նաև Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հունվարի 24-ին Ստրասբուրգում Հայաստանի Նախագահը կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորներին հետաքրքրող հարցերին: Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիի, «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջաննի Բուքիքիոյի և ԵԽԽՎ նորընտիր նախագահի հետ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր