Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնելու դեպքում Վրաստանին սպառնում է պատժամիջոցներ          Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել       Տեսանյութ.Զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ինքնաթիռում՝ 15 կանանց մասնակցությամբ    

24 հուն 2018 10:45

«Հրապարակ». Տիգրան Սարգսյանը ԵԱՏՄ «վարչապետ» նշանակվեց, որ ԵԱՏՄ տարածքում ընդհա­նուր արժույթի անցնելու խնդիրը լուծեր

«Հրապարակ». Տիգրան Սարգսյանը ԵԱՏՄ «վարչապետ» նշանակվեց, որ ԵԱՏՄ տարածքում ընդհա­նուր արժույթի անցնելու խնդիրը լուծեր«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Տիգրան Սարգսյանին ժամանակին ԵԱՏՄ «վարչապետ» նշանակելու հիմնական պատճառը ԵԱՏՄ տարածքում ընդհա­նուր արժույթի անցնելու խնդրի լուծումն է եղել, որի վրա բանկային «մոնստր» հա­մարվող Տիգրան Սարգսյանը և ԵԱՏՄ ինտեգրման և մակրոտնտեսական հարցերով կոլեգիայի անդամ Տատյանա Վալովան արդեն երկու տարի է, ինչ աշխատում են, սակայն այդպես էլ չի հա­ջողվում անցնել դրամավարկային-հարկաբյուջետային ԵԱՏՄ-ական ընդհա­նուր քաղաքականության:
 
Պատճառը Բելառուսն է. Բատկան չի համաձայնում, որովհետև Բելառուսի տնտեսությունը կքայքայվի: Բելառուսը պետական օժան­դակությամբ՝ դոտացիայով ապրող երկիր է: Բատկան սպառնում է, որ այդ դեպքում ինքը ԵԱՏՄ-ից դուրս կգա, ու ԵԱՏՄ-ն կփլուզվի: Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի «հույսն» էլ այն է, որ Եվրոպայի վերջին դիկտատոր Լուկաշենկոն «շատ չի ձգի», ու, ի վերջո, իրենց կհաջողվի անցնել ընդհանուր վալյուտայի: Չնայած այս վի­ճակը ձեռնտու է թե՛ Ղազախստանին, թե մյուսներին, որտեղ մտածում են՝ ԵԱՏՄ-ն ավելի շուտ «կվերջանա», քան Բատկան»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր