Ինչպե՞ս վերացնել այտուցը, որո՞նք են այտուցի վտանգավոր պատճառները          Մոնտաժված ձայնագրության հիման վրա անհնար է սկսել վարույթի հարուցում․ Գագիկ Ջհանգիրյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի․ ԲԴԽ       Տեսանյութ.Զավեշտալի է.Հունիսի 3-ի գործով 2 տղամարդ նույն բառերով ցուցմունք են տվել. որոշեցի գտնել սիամական երկվորյակներին    

24 հուն 2018 17:20

Հայաստանի և Ադրբեջանի ստանձնած հանձնառությունը պահանջում է հակամարտող կողմերի համատեղ ջանքեր, սակայն Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստ չէ դրան. Ս. Սարգսյանը՝ ԵԽԽՎ-ում

 Հայաստանի և Ադրբեջանի ստանձնած հանձնառությունը պահանջում է հակամարտող կողմերի համատեղ ջանքեր, սակայն Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստ չէ դրան. Ս. Սարգսյանը՝ ԵԽԽՎ-ում
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ ելույթ ունեցավ հունվարի 22-ին մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում և համառոտ անդրադարձավ նաև արցախյան հակամարտությանը:
«Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Եվրոպայի խորհրդին անդամակցելիս Հայաստանը պարտավորություն ստանձնեց նաև հետամուտ լինելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով, շարունակելով այդ նպատակով գործադրել իր ազդեցությունն Արցախի վրա: Թեև ԵԽ-ն հակամարտությունների կարգավորման հարթակ չէ, այդուհանդերձ ելնելով մեր ստանձնած վերոհիշյալ պարտավորությունից հարկ եմ համարում համառոտ անդրադառնալ այս խնդրին»,-ասաց Նախագահը:
Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ սրանից ուղիղ 30 տարի առաջ արտաքուստ կարող էր թվալ, թե ամեն ինչ հանդարտ ու խաղաղ է Արցախում, սակայն այդ մակերեսային պատկերը խաբուսիկ է եղել.«Մենք երբեք չէինք հաշտվել Արցախն Ադրբեջանին բռնակցելու Ստալինի որոշման հետ: Այդ տարիների ընթացքում խիստ մտահոգ էր Արցախի ժողովուրդը, Բաքվի իշխանություններն ամեն ինչ անում էին հայերին իրենց պատմական բնօրրանից դուրս մղելու համար»,-ասաց Նախագահը հավելելով՝ 1988 թվականի փետրվարին արցախցիներն ընդվզեցին:
Սերժ Սարգսյանի խոսքով՝ հակամարտությունը կարգավորելու ժամանակն արդեն վաղուց անցել է, դրա համար անհրաժեշտ է խստագույնս պաշտպանել հաստատված հրադադարի ռեժիմը և պահպանել նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները. «Հանգուցալուծումը պետք է լինի խաղաղ: Հայաստանի և Ադրբեջանի ստանձնած հանձնառությունը պահանջում է հակամարտող բոլոր կողմերի համատեղ ջանքերը,սակայն Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստ չէ դրան: 2016 թվականի ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ուղեկցվեց խաղաղ բնակչության և ռազմագերիների դեմ միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտումներով, դա ծանր հարված էր բանակցային գործընթացին, որն արթնացրեց Սումգայիթի ջարդերի մասին սոսկալի հուշերը»:
Նախագահն ընդգծեց, որ, ցավոք, երբեմն ԵԽ-ում էլ տեղ են գտել զարգացումներ, որոնք հաշվի չեն առել նշված իրողությունները.«Այդկերպ ջուր լցնելով նրանց ջրաղացին, ովքեր շահագրգռված չեն հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման մեջ: Վեհաժողովի բոլոր անդամներին կոչ եմ անում գիտակցել, թե ինչ բացասական հետևանքներ կարող են ունենալ անզգույշ կամ կողմնակալ ձևակերպումները Արցախում առկա առանց այդ էլ փխրուն կայունության վրա»:
Նախագահի խոսքով՝ պատերազմի մշտական վտանգի ներքո Արցախը շարունակում է ժողովրդավարություն կառուցել և խրախուսել Մարդու իրավունքների պաշտպանությունը, իսկ Հայաստանը թև ու թիկունք է լինելու Արցախին:
«Հույսով եմ հեռու չէ այն օրը, երբ Արցախի կողքին կկանգնի նաև այս կազմակերպությունը իր ողջ փորձագիտական ներուժով, Արցախի բնակիչը դրան արժանի է և այդ իրավունքը վաղուց վաստակել է»,-ասաց Սերժ Սարգսյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր