Քիմ Քարդաշյանը կարող է օրենքի հետ խնդիրներ ունենալ, նրա անունը շոշափվում է արվեստի գործի մաքսանենգության գործում          Արդյո՞ք Արցախի տարածքի և ժողովրդի նկատմամբ Ադրբեջանն ունի որևէ իրավունք       Հրապարակում եմ փաստ,թե ինչպես են արյունով պահված հողերը հանձնվել Ադրբեջանին    

25 հուն 2018 16:20

Ահաբեկչություն սեփական ժողովրդի նկատմամբ. Դավիթ Բաբայանը՝ ադրբեջանական դիվերսիայի մասին

Ահաբեկչություն սեփական ժողովրդի նկատմամբ. Դավիթ Բաբայանը՝ ադրբեջանական դիվերսիայի մասինԼեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայկական կողմից հետ շպրտված ադրբեջանական դիվերսիան համարում է Ադրբեջանի կողմից ահաբեկչություն սեփական ժողովրդի նկատմամբ:  Նրա խոսքով` Ադրբեջանն ահաբեկչական, նացիստական երկիր է, իսկ  ահաբեկչությունն ու նացիզմը առողջ տրամաբանության և բանականության շրջանակներում չեն տեղավորվում: «Կրակովում եղել է հանդիպում, քննարկել են, որ պետք է արդեն աշխատեն  խաղաղության և կայունության պահպանման մեխանիզմների ներդրման ուղղությամբ, ՀՀ նախագահը ելույթ է ունեցել կարևոր եվրոպական հարթակում, Արցախում է գտնվում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, ով նաև մշտադիտարկում պետք է կատարի սահմանների որոշ հատվածներում: Եթե մոտենանք տրամաբանորեն, ադրբեջանական կողմը չպետք է կատարեր այդ դիվերսիան, որովհետև դա ողջ աշխարհին ապացուցում է, որ մենք գործ ունենք ահաբեկչական աննորմալ երկրի հետ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը:
Պաշտոնյայի խոսքով` Ալիևն ու նրա վարչակազմի ներկայացուցիչները չհաջողված դիվերսիայից ստացել են զոհված զինվորներ, կոտրված ճակատագրեր, ընտանիքներ, որ դարձել են դժբախտ: «Ի՞նչ է սա, եթե ոչ ահաբեկչություն սեփական ժողովրդի նկատմամբ, ուրա՞խ են: Ալիևը հիմա պիտի ուրախ կենացներ ասի՞: Ոչ փոխում են ռազմաքաղաքական հավասարակշռվածությունը, ոչ որևէ նպատակ են հետապնդում: Բացի մի նպատակից, վատություն անել հայ ազգին, ինչը ատելության, ֆաշիզմի, ահաբեկչության դրսևորում է»,-հավելեց մեր զրուցակիցը:
Դավիթ Բաբայանը փաստեց, որ հայկական կողմը կորուստներ չունի, ինչն, ըստ նրա, ամենակարևորն է: «Ընդհանուր առմամբ` սահմաններին իրավիճակը հանգիստ է և վերահսկվում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանումների մեր քաջարի տղաների կողմից»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ադրբեջանական բանակի կորուստներին, Դավիթ Բաբայանը նշեց, որ կորուստներ ունեն, բայց նրանց մասին տեղեկություններ դժվար էլ հրապարակեն: «Նրանք միշտ քողարկում են, որովհետև ինչպես պիտի բացատրեն, թե ինչ տրամաբանությամբ, ինչի համար: Մի ամիս հետո մի բան են հայտարարելու, որ մեկը հիվանդացավ, մյուսը ընկել է մեքենայի տակ, կամ ընդհանրապես չեն հայտարարելու: Մահացածների ընտանիքների համար փող են դուրս գրում, անմարդկային կոռուպցիոն սխեմաներ են իրենց համար սահմանել, որից օգուտներ են ստանում որոշ շրջանակներ»,-եզրափակեց Դավիթ Բաբայանը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր