ԵԽԽՎ նորընտիր նախագահի դիրքորոշումը ԼՂ հարցի շուրջ

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ իմ դիրքորոշումը համընկնում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիրքորոշման հետ: ԵԽԽՎ-ն հարգանքով է վերաբերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպության, ինչպես նաև ՄԱԿ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի դերին»,- հայտարարել է Նիկոլետին:
Նա նշել է, որ ԵԽԽՎ-ն պատրաստ է աջակցել ցանկացած գործունեության, որն ուղղված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:
«Ես Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորման հույս ունեմ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Ստրասբուրգում ձմեռային նստաշրջանի ժամանակ կառույցի նոր նախագահ է ընտրելԻտալիայի պատվիրակության անդամ Միկելե Նիկոլետիին: Նա կնախագահի 1 տարի ժամկետով՝ վերընտրվելու հնարավորությամբ։