Ձերբակալվել է Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամը և նրա շրջապատից ևս երեք անձ          ԱԳՆ-ն պարզաբանել է Վրաստան ID քարտերով և ԱՄԷ առանց մուտքի վիզա ՀՀ քաղաքացիների այցերը       Հայտնի է, թե այս տարի՝ 2023-ին, երբ կնշվի Սուրբ Զատիկը. Եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզչությունը, իզուր է և ձեր հավատը    

30 հուն 2018 19:07

Կառավարությունը ևս 6 երկիր կընդգրկի օֆշորային ցուցակում. ցանկի անունը կփոխվի

 
Հայաստանի կառավարությունը պատրաստվում է թվով 6 երկիր ընդգրկել օֆշորային համարվող երկրների ցանկում: Այդ երկրներն են՝ Արևելյան Ամերիկյան Սամոան, Թունիսը, Հարավային Կորեան, Մոնղոլիան, Նամիբիան, Տրինիդատ և Տոբագոն:
Ֆինանսների նախարարության առաջարկով օֆշորային երկրների ցանկը կանվանափոխվի, այն կկոչվի հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրների (աշխարհագրական տարածքներ) ցանկ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության փետրվարի 1-ի նիստի օրակարգից: Ցանկի համալրումը տեղի կունենա կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի «Օֆշո­րային գոտիների երկրների ցանկը սահմանելու մասին» թիվ 595-Ն որոշումը փոփոխման ենթարկելով:
Նշենք, որ կառավարության ցանկում օֆշորային գոտի են համարվում Շվեյցարիան, Կիպրոսը, ԱՄՆ-ի որոշ նահանգներ, Պանաման և այլ երկրեր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր