Աշխարհը կորցնում է ուկրաինական հակամարտության նկատմամբ հետաքրքրությունը          Իրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալ       Ուկրաինական Լիսիչանսկի բոլոր մուտքերն ու ելքերը շրջափակված են, կարելի է ենթադրել, որ շուտով կսկսվի լայնամասշտաբ հարձակում    

31 հուն 2018 13:00

Թմրանյութի մի մասը թաքցված է եղել մետաղական դետալների մեջ, մյուս մասը՝ ընդեղենի

Թմրանյութի մի մասը թաքցված է եղել մետաղական դետալների մեջ,  մյուս մասը՝ ընդեղենիՊետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից 2017 թվականի ընթացքում մաքսային իրավախախտումների կանխման ուղղությամբ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների արդյունքում հարուցվել է 154 քրեական գործ եւ կանխվել է մաքսային իրավախախտումների 288 փորձ: Այս մասին հայտարարել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Սամվել Սանամյանը:
«Մասնավորապես հայտնաբերվել է թմրանյութի մաքսանենգության մի քանի խոշոր խմբաքանակ: 2017-ին ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում կանխվել է առանձնապես խոշոր՝ շուրջ 9կգ «ափիոն» տեսակի թմրամիջոցի արտահանման փորձը Կանադա:  Թմրանյութի մի մասը թաքցված է եղել հաստոցի մասեր հանդիսացող մետաղական դետալների մեջ, իսկ մյուս մասը՝ ընդեղենի մեջ: Մեկ այլ դեպքով էլ Իրանի 2 քաղաքացու ճամպրուկներում, նախապես պատրաստված գաղտնարաններից, հայտնաբվերել է շուրջ 5կգ «մետամֆետամին» եւ «հերոին» տեսակի թմրանյութ: Թմրամիջոցի բացահայտման ամենախոշոր դեպքն արձանագրվել է հուլիս ամսին, երբ Իրանից ժամանած բեռնատարի սառնարանային բեռնախցիկում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է շուրջ 105կգ հերոին»,-տեղեկացրել է Սամվել Սանամյանը:

Օրերս էլ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ԱԱԾ եւ ոստիկանության հետ համատեղ իրականացված համալիր գործողությունների արդյունքում կանխվել է մոտ 8կգ «ափիոն» տեսակի թմրանյութի մաքսանենգության փորձը:  Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մաքսանենգության 105 դեպք հայտնաբերվել  է փոստային առաքանիներում: Հիմնականում փորձ է արվել ԱՄՆ-ից ներմուծել «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց պարունակող էլեկտրոնային սիգարետներ, իսկ եվրոպական երկրներից՝ հոգեմետ նյութ եւ թմրանյութ պարունակող դեղահաբեր: Մասնավորապես, հաշվետու տարում փոստային առաքանիներում հայտնաբերվել է 7562 հատ դեղահաբ: «Արգելված է փոստային ծանրոցներով թմրամիջոց եւ հոգեմետ նյութեր պարունակող բոլոր տեսակի դեղահաբերի առաքումը Հայաստան. նման դեպքերը որակվում են որպես մաքսանենգություն»,-հիշեցնում է մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետը՝ հորդորելով զերծ մնալ նմանատիպ պարունակությամբ ծանրոցներ Հայաստան առաքելուց եւ այդ մասին տեղեկացնել արտերկրում բնակվող բարեկամներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր