Հայաստանի կողմից յուրաքանչյուր դրական քայլ ադեկվատ արձագանք կստանա մեր կողմից. Բայրամով          Բացառիկ տեսանյութ. պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր հարսանիքի ժամանակ երգել է Հայկոյի հետ       Ֆրանսիայում ձերբակալվել է հանցավոր խումբ, որոնք նրանք կապ են ունեցել «հայկական և վրացական» հանցավոր խմբավորումների հետ    

02 փետ 2018 10:30

Քրեական հեղինակություններն ու բժիշկները թմրանյութեր են ուղարկել ՔԿՀ: «Ժողովուրդ»

Քրեական հեղինակություններն ու բժիշկները թմրանյութեր են ուղարկել  ՔԿՀ: «Ժողովուրդ»   «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Գորիս» քրեակատարողական հիմնարկում դեռ 2017թ. հոկտեմբերին անցկացված խուզարկությունների արդյունքում բացահայտվել էին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր, հարուցվել էր քրեական գործ: Եւ ահա, պարզվում է` այս գործը նոր ընթացք է ստանում. գնալով ավելանում է մեղադրյալների թիվը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան ԱԱԾ քննչական վարչության պետ, գնդապետ Միքայել Համբարձումյանը տեղեկացրել է. «Տեւական ժամանակ «Գորիս» ՔԿՀ թմրամիջոցներ են մտցվել առնվազն 2 եղանակով, որոնցում ներգրավված են եղել ՔԿ աշխատակիցներ, անազատության մեջ պահվող, այսպես կոչված, քրեական հեղինակություններ եւ դրսում գտնվող անձինք, ովքեր հայթայթել են թմրամիջոցները եւ ուղարկել ՔԿՀ: Բացի այդ` բացահայտվել է եւս 1 մեխանիզմ` «Գորիս» ԲԿ բժշկի կողմից առանձնապես խոշոր չափերով հոգեմետ դեղեր իրացնելու հետ կապված: Նշված քրեական գործի նյութերով հարուցվել են թվով 5 նոր գործեր, որոնցով մեղադրվում են 11 անձինք, նրանցից 2-ը` «Գորիս» ՔԿՀ աշխատակիցներ, 1-ը` «Գորիս» ԲԿ բժիշկ»»:
 
Ամբողջական հոդվածը` թերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր