Ինչպե՞ս վերացնել այտուցը, որո՞նք են այտուցի վտանգավոր պատճառները          Մոնտաժված ձայնագրության հիման վրա անհնար է սկսել վարույթի հարուցում․ Գագիկ Ջհանգիրյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի․ ԲԴԽ       Տեսանյութ.Զավեշտալի է.Հունիսի 3-ի գործով 2 տղամարդ նույն բառերով ցուցմունք են տվել. որոշեցի գտնել սիամական երկվորյակներին    

02 փետ 2018 19:30

Պեսկովը խոստացել է Պուտինի մասին ավելի ուշադիր արտահայտվել

 Պեսկովը խոստացել է Պուտինի մասին ավելի ուշադիր արտահայտվել
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոստացել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին ավելի ուշադիր արտահայտվել:
«Հիմա իսկապես ընթանում է ընտրազանգվածային փուլ, ուստի կարեւոր չէ իմ կարծիքը: Այստեղ կարեւոր է, թե դա ինչպես է ընկալում ԿԸՀ-ն»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովայի դիտողությունը՝ քարոզչական բնույթի արտահայտությունների անթույլատրելիության մասին, փոխանցում է Lenta-ն:
Կրեմլի ներկայացուցիչը հայտարարել է, որ դիտողությունն ի գիտություն է ընդունում եւ ներողություն է խնդրում արտահայտությունների համար, որոնք կարող էին որպես քարոզչական մեկնաբանվել: «Այսուհետեւ այս փուլում ես ավելի ուշադիր կլինեմ նման դիտողությունների տեղիք չտալու համար: Բայց միեւնույն ժամանակ ես ելնում են այն հանգամանքից, որ սա չի վերաբերում նախագահ Պուտինի գերծունեության լուսաբանմանը՝ որպես պետության գործող նախագահ»,- նշել է Պեսկովը:
Ավելի վաղ Պամֆիլովան հանձնաժողովի անունից Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարին դիտողություն էր արել «քարոզչական ակնհայտ նշանների համար»:
ԿԸՀ նախագահը հստակեցրել էր, թե Պեսկովի հատկապես որ արտահայտություններն են հանդիմանության տեղիք տվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր