«Առանց կրակի ծուխ չի լինում».Իրանը պատրաստվում է կամ արդեն ուղարկել է 4000 հոգանոց զորախումբ Հայաստան կամ Արցա՞խ          Բարդ իրավիճակում ենք հայտնվել.հնարավոր պատերազմի վտանգի մասին հայտարարություններով ոչ թե ժողովրդին վախեցրեք, այլ սթափության կոչ արեք       Այս հայ ֆուտբոլիստին թեև մեր երկրում դեռ աստղ չեն համարում, բայց կարծում ենք, որ նա կարող է աստղ դառնալ. թուրք լրագրող    

03 փետ 2018 13:15

Ինչպես հարստանալ և խուսափել կորուստներից 2018 թ.-ին

Ինչպես  հարստանալ և խուսափել կորուստներից 2018 թ.-ինՆոր 2018 թ. ապահով և առանց նյութական կորուստների անցկացնելու համար օգտվեք արդյունավետ նշաններից: 
2018 թ. հարստության նշաններ
Ավելի հարստանալ և ֆինանսների արտահոսքը կանխել կօգնեն ժողովրդական նշանները, որոնք դարեր շարունակ հաստատում են գոյության իրենց իրավունքը: Փորձագեները ներկայացնում են առավել արդիական գիտելիքները, որոնք կօգնեն ֆինանսական կայունություն ձեռք բերել:
2018 թ. պատահաբր ստացված փողի մի մասը տվեք բարեգործության: Դա անկեղծորեն արեք, հաջողությունը կայցելի ձեզ:
Ամեն Նորալուսնի ժամանակ բացեք դրամապանակը և գիշերը թողեք պատուհանագոգին: Դրամական էներգետիկան կնորանա, ֆինանսական դժվարություներ չեք ունենա:
Լիալուսնի ժամանակ թղթադրամ դրեք հայելու առաջ: Ցանկալի է, որ գիշերային լուսատուի ճառագայթներն արտացոլվեն հայելուց և լուսավորեն փողը: Դա օգնում է ավելացնել նյութական հարստությունը և խուսափել կորուստներից:
Եթե փողոցում ձեզնից փող խնդրեն, մի մերժեք: Տվեք թեկուզ ամենաքիչ փողը՝ ձեզ ֆինանսական կորուստներից ապահովագրելու համար:
Պարտք մի տվեք այն մարդկանց, ում հարցում համոզված չեք: Երբ խնդրողը հեռանա, նրա կողմը մետաղադրամ նետեք: Այդպես կազատվեք նրա բացասական էներգետիկայից:
Ըստ նշանի՝ 2018 թ. առատ կլինի առատաձեռն մարդկանց համար: Դրամական բարեկեցությունը ենթադրում է ոչ միայն առատաձեռնություն, այլև սեփական միջոցները տնօրինելու կարողություն: Մի մոռացեք պարբերաբար հաշվել փողը և դրան լավ բաներ ասել:
Երբեք տանը պատռված թղթադրամ մի պահեք: Պահեք դրամապանակում չծալած, այլապես դրամական հաջողությունը ձեզնից երես կթեքի:
Փողը սեղանին և գլխարկի մեջ մի դրեք: Մեր նախնիները հավատում էին, որ փողը գլխարկի մեջ հանգեցնում է հիմարության, իսկ սեղանին թողածը կորուստներ և չքավորություն է բերում:
2018 թ. նոր խնայատուփ վերցրեք: Ամեն օր մեկ շաբաթ այնտեղ մեկ մետաղադրամ լցրեք: Դա արեք Լուսնի աճի ժամանակ: Այդպես կավելացնեք ձեր կապիտալը:
Հյուր գնալիս մեկուսի տեղում լավագույն մաղթանքներով փող թողեք: Այդպես դրամական բարեկեցություն կբերեք ընկերների տուն, այն անպայման հարյուրապատիկ ձեզ կվերադառնա:
Աշխատեք կիրակի օրերին ազատվել ամբողջ մնանրադրամից հետո մանր փողի հետ գործ չունենալու համար:
Ուշադիր հետևեք ձեր շրջակա փոփոխություններին: Գուցե ոտքերի տակ գանձ գտնեք:
Պարտք տվեք առավոտյան, որ երբեք չիմանաք՝ ինչ է աղքատությունը: Երբեք պարտք մի տվեք գիշերը, այլապես կարող եք ձեր փողը չտեսնել:
Երկուշաբթի օրերին միջանցիկ քամի արեք տանը՝ բացասական էներգիայից ազատվելու համար: Պատուհանները փակելուց առաջ պատուհանից նետեք ամենափոքր դրամը: Այն ձեր տուն նյութական բարեկեցություն կբերի:
Տուն փող բերել կարելի է հարուստների տնից: Պետք է նրանց հյուր գնաք: Մի կտոր կենդանի բույս կտրեք և տնկեք ձեր տանը: Այն մետաղադրամենրով «թրմված» ջրով ջրեք, կյանքում էլ կորուստ չեք ունենա:
Այս տարի ֆինանսների զրկվելուց խուսափել կարելի է վերջին փողը միշտ հացի վրա ծախսելով:
Հաճախ օգտագործեք այս տարվա հովանավորի կողմից ընդունելի գույներ՝ նյութական հաջողոթյուն ունենալու համար: 2018 թ. այդ գույները դեղինը, նաև բնական բոլոր երանգներն են՝ բացի կապույտ և կարմիր գույներից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր