Սրանք էս ինչ զուլում են մեր գլխին բերում․․․Այսօր՝ հայ-թուրքական սիրախաղի դարաշրջանում, իրավիճակ է փոխվել          Մենք որոշակի քայլեր արել ենք, բայց ՀՀ-ն իր վրա եղած ճնշումների պատճառով դեռ չի կարողանում մեր ուզած համարձակ քայլերն անել       Քաղաքացիությունից կզրկվեն այն մոլդովացիները, ովքեր կկռվեն ՌԴ-ի կողմից    

03 փետ 2018 18:50

Մոսկվայում 40-ից ավելի չվերթներ են հետաձգվել ձնամրրիկի պատճառով

 Մոսկվայում 40-ից ավելի չվերթներ են հետաձգվել ձնամրրիկի պատճառով
Մոսկվայի օդանավակայաններում 48 չվերթ է հետաձգվել ձնամրրիկի ու ուժեղ քամու հետեւանքով։ 
Նշվում է, որ Մոսկվայի ժամանակով 11:20-ի դրությամբ, մասնավորապես, «Վնուկովո» օդանավակայանում 11 չվերթ հետաձգվել է: «Դոմոդեդովոյում» 14 չվերթ չեղարկվել է, եւս 8-ը ուշացումով կթռչի: «Շերեմետեւոյում» հետաձգվել է 30 չվերթ:
Ինչպես նախօրեին հայտնել էր Արտակարգ իրավիճակների նախարարությունը, փետրվարի 3-ին Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում թաց ձյուն, ձյունամրրիկ եւ ուժգին քամի է սպասվում: Քաղաքային իշխանություններն ավելի վաղ զգուշացրել էին, որ փետրվարի 3-4-ին ձյան ուժեղ տեղումներ են կանխատեսվում: Ենթադրվում է, որ շրջաններից կախված՝ կտեղա 25-ից մինչեւ 30 սմ ձյուն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր