Անձեռնմխելիությունն անգամ Փաշինյանին չփրկեց Գեղամյանից ԵԼՔ-ի նախագիծը մերժվեց. Տեսանյութ

Նա նկատեց, որ խորհրդարանը` որպես քաղաքական մարմին, պետք է ապահովի իրավական կարգավորման մեխանիզմը՝ հավելելով, որ այս նախագիծը բացասական եզրակացություն է ստացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, սակայն պետք է ապահովել, որ այն մտնի օրակարգ. «Տեղի է ունեցել պատգամավորի նկատմամբ ոտնահարում, Ազգային ժողովը կդադարի վստահելի լինել, եթե նման կերպ շարունակվի: Մենք կոչ ենք անում քվեարկել, մտցնել օրակարգ այս հարցը, որպեսզի քննարկենք՝ հանձնաժողով ստեղծենք, թե չէ, գործնական ապահովենք այն իրավունքը, որ բացասական եզրակացությամբ նախագիծը մտնի նիստերի օրակարգ ու քննարկվի»:
Հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը նշեց, որ ի սկզբանե ընդունելի չի եղել այն հանգամանքը, որ հանձնաժողով ստեղծելու որոշման մասին վերանագրում մատնանշում են կոնկրետ անձանց, ովքեր հասարակության կամ գործընկերների մոտ կարող են ստեղծել կանխակալ վերաբերմունք. «Մեր առաջարկն այն է, որ ստեղծենք հանձնաժողով միջադեպի վերաբերյալ, որովհետև կամա թե ակամա գործ ենք ունենում անմեղության կանխավարկածի հետ: Ի սկզբանե, հանձնաժողովը դեմ չի եղել, խոսքն այն մասին է եղել, որ վերնագիրը հստակեցվի, ինչը չի ընդունվել «Ելք» խմբակցության կողմից»:
ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը քվեարկությունից հետո արձանագրեց, որ պատգամավորը կարող է հարձակվել պատգամավորի վրա քաղաքական հողի վրա, ու մարդկանց քաղաքական իրավունքները, հայացքները կարող են ոտնահարվել հենց այս շենքում: