Կարևոր. Վթարի ենթարկված 4 պատանի ըմբիշներին արյուն է անհրաժեշտ․ նրանք ծայրահեղ ծանր վիճակում են          Տեսանյութ.Եթե հանկարծ Արցախը կորցրինք, կորցնելու ենք Հայաստանը. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցն Արցախի հանրային հեռուստատեսությանը       Մինչև երբ կպահպանվի անձրևային եղանակը    

06 փետ 2018 16:35

Հայրը սպանել է աղջկան՝ նրան այլևս չհանդուրժելու պատճառով

 Հայրը սպանել է աղջկան՝ նրան այլևս չհանդուրժելու պատճառով
Ռիչարդ Քրեյն իր 19-ամյա դստերը՝ Օլիվիային սպանել է Անգլիայի ավտոկայանատեղիներից մեկում՝ պարզապես նրան չհանդուրժելու պատճառով: Բանը նրանում է, որ աղջիկը լուրջ հոգեբանական խանգարումներ է ունեցել և 64-ամյա հոր նյարդերն այլևս չեն դիմացել: Աղջկան սպանելուց հետո նա գնացել է իր նախկին  սիրելիի՝ Դամյանտի Կովանի մոտ և փորձել է նրան նույնպես սպանել: Այս մասին հաղորդում է Daily Star-ը:
Իր ծրագրերի մասին Ռիչարդը պատմել էր քրոջը նախապես, բայց վերջինիս չէր հավատացել նրան: Հայրը խոստովանել է, որ ավելի հեշտ կլինի սպանել աղջկան‚ քան տեսնել նրա տանջանքը:
«Ես այլևս չէի կարող թույլ տալ, որ նա տառապի, ես գիտեմ, որ դա դաժան է հնչում, բայց ես չէի կարող մտածել այլ բան»: Ես այս մասին մի քանի ամիս մտածել եմ: Ես գիտեմ, որ դա արդարացում չէ»‚- ասել է հայրը:
«Ես այնքան էի հոգնել: Ես տուն էի վերադառնում‚ իսկ տանն ինձ սպասում էր այս ամենը: Եվ դա ամեն անիծված օր էր կրկնվում»‚- ավելացրել է նա:
Ռիչարդին ուղարկել են պարտադիր հոգեբուժական բուժման, որից հետո նա 10 տարի բանտում կանցկացնի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր