Վիեննայի թանգարանները հաշիվ են բացել «պոռնոկայքում».այսօր արվեստի ազատության համար պայքարի նոր փուլ է անհրաժեշտ          Մյասնիկովը նախազգուշացրել է`իբուպրոֆեն, դիկլոֆենակ, ինդոմետացին...ամենավտանգավոր դեղամիջոցներն են սրտի համար       Օրական մինչև 23 անգամ հորանջելը շեղում չի հանդիսանում.Առողջական ինչ խնդիրների մասին կարող է նախազգուշացնել հորանջելու ցանկությունը    

12 փետ 2018 16:50

10 արտասովոր փաստ կենդանակերպի Ձկներ նշանի մասին

 10 արտասովոր փաստ կենդանակերպի Ձկներ նշանի մասին
 Փաստ 1
Ձկներն էմոցիոնալ և էներգետիկ պլանում ամենաոչստանդարտ մարդիկ են: Նրանց շատ հեշտ է հունից հանել, վիրավորել, ուրախացնել, տխրեցնել կամ երջանկացնել: Նրանք կարող են շատ ուրախանալ անվճար երթևեկության համար և ահավոր տխրել վատ եղանակի պատճառով:
Փաստ 2
Ձկները Կենդանակերպի թմրամոլ նշանն է: Նրանք շատ արատներ և թուլություններ ունեն: Թմրամոլների, ալկոհոլիկների, ինչպես նաև մոլի ծխողների մեջ ամենից շատը Ձկներն են: Դա պրոբլեմներ է ստեղծում նրանց առողջության համար, սակայն նրանք հիմնականում կարողանում են հաղթահարել իրենց թուլությունը:
Փաստ 3
Ձկները կամ ամեն ինչ թողնում են հետոին, կամ որոշում են ամեն ինչ միանգամից անել և ազատվել տառապանքներից: Նրանք անընդհատ կանգնած են ընտրության առաջ:
Փաստ 4
Ձկները չեն օգնում ոչ մեկին, նրանք միայն կարեկցում են: Նրանք նույնիսկ խորհուրդ չեն կարողանում տալ, չնայած երբեմն հանճարեղ մտքեր են արտահայտում: Դա եսակենտրոնություն չէ: Նրանք իրենց պրոբլեմներն էլ են այդպես լուծում. կարեկցում են և խղճում են իրենք իրենց:
Փաստ 5
Խոստումը Ձկների համար ոչինչ չի նշանակում: Նրանք խոստանում են, բայց հետո դա կատակի են վերածում և չեն կատարում: Այստեղ նույնպես ոչ մի չարամտություն չկա, ուղղակի Դուք երբեք նրանց չեք կարող բացատրել, որ խոստումը պետք է կատարել: Նրանք չեն հասկանա, որովհետև նրանց էությունն է այդպիսին:
Փաստ 6
Եթե Դուք հարցնեք Ձկներին, թե ինչ են նրանք անելու երեք շաբաթ հետո, հինգշաբթի ճաշից առաջ, նրանք Ձեզ անպայման կպատասխանեն: Իհարկե, դա այդքան էլ այդպես չէ, բայց նրանք իսկապես միշտ զբաղված են: Ոչ ոք չգիտի, նրանք այդպես ծաղրո՞ւմ են, թե՞ իրոք պլանավորում են գրավել Տիեզերքը:
Փաստ 7
Տիեզերքը գրավեցի՞ք: Շատ լավ: Հիմա այնտեղ պետք է տարածել քաոս և անկարգություն: Ձկները կարող են քաոսի վերածել յուրաքանչյուր տուն, յուրաքանչյուր բնակարան, յուրաքանչյուր սենյակ:
Փաստ 8
Ձկներն ապրում են ֆանտազիաներով: Նրանք իրենց համար պատկերում են մի աշխարհ, որտեղ ամեն ինչ իդեալական է: Այդ պատճառով էլ Ձկները հաճախ վրդովված են լինում կյանքից, չէ՞ որ աշխարհը շատ հեռու է նրանց պատկերացրած իդեալից:
Փաստ 9
Այս մարդիկ կարողանում են կատակել: Բայց հետաքրքիր փաստ. Ձկների կեսը կատակում են շատ լավ, իսկ մյուս կեսն ընդհանրապես զրկված են հումորից, բայց շատ վարակիչ ծիծաղում են լավ կատակի վրա:
Փաստ 10
Ձկները Կենդանակերպի մյուս նշաններից ավելի հաճախ են մտածում ինքնասպանության մասին, բայց երբեք մինչև վերջ չեն հասցնում իրենց մտածածը: Նրանք ուղղակի վախենում են, դրա համար էլ գրեթե 100 տոկոս դեպքերում դա մնում է ուղղակի միտք:








Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր