Բժիշկները ավիաաղետից զոհվածների հարազատների ԴՆԹ-ի նմուշներ են հավաքում
ՌԴ Օրսկ քաղաքում բժիշկները սկսում են ԴՆԹ-ի նմուշներ հավաքել Մոսկվայի Ан-148 ինքնաթիռի աղետի հետևանքով զոհվածների հարազատներից։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Օրենբուրգի մարզի նահանգապետի մամլո ծառայությունը:
«Բժիշկներն արդեն գործի են անցել։ Պարզվել են բոլոր զոհվածների հարազատների տվյալները և նրանց միջև բարեկամական կապը»,- ասվում է հայտարարության մեջ։
Նաև նշվում է, որ մարզի իշխանությունները պատրաստ են փոխհատուցել ավիաաղետից զոհվածների ֆինանսական պարտավորությունները։ «Եթե նրանք ունեն ապառիկներ, բանկային պարտավորություններ, հիփոթեքներ և այլն, մենք պատրաստ ենք աջակցել»,- ասված է հայտարարության տեքստում։
Նշենք, որ Մերձմոսկվայում «Սարատովյան ավիաուղիների» Ан-148 օդանավի կործանման վայրում հայտնաբերվել են բոլոր սև արկղերը։ Տեղեկությունը հաստատվել է Ավիացիայի միջպետական կոմիտեի կողմից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ մոտ օրերս ձայնագրությունները կուղարկվեն լաբորատորիա, որտեղ մասնագետները կիրականացնեն վերծանման գործընթացը։
Վերջին տեղեկությունների համաձայն, ՌԴ Քննչական կոմիտեն պաշտոնապես բացառել է ինքնաթիռի պայթյունի վարկածը։ Հետաքննության նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռը պայթել է գետնին ընկնելուց հետո։ «Պարզվել է, որ ընկնելու ընթացքում ինքնաթիռը եղել է ամբողջական, առանց բռնկման։ Հրդեհը բռնկվել է գետնին ընկելուց հետո»,- հայտնել է Կոմիտեի ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։
Վերջինս նաև հավելել է, որ հետաքննության ընթացքում բազմակողմանիորեն կուսումնասիրվեն աղետի բոլոր հնարավոր վարկածները։ Աղետի ուսումնասիրման համար ստեղծված Քննչական խմբում ընդգրկված են մոտ 100 քննիչ և քրեագետ, որոնք միաժամանակ աշխատում են տարբեր հատվածներում։
Հիշեցնենք, որ Ռոսավիացիայի» տվյալներով՝ Ан-148 անձնակազմի հետ կապն ընդհատվել է օդանավակայանից թռչելուց հետո 7 րոպե անց: Օդանավում եղել է 65 ուղեւոր և նձնակազմի 6 անդամ: Բոլորը զոհվել են:
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել…