Չի կարելի տալ մի բան ու ասել՝ տալիս ենք, լավ ենք անում.Տիգրանաշենին սպասվում է շատ ավելի վատ ճակատագիր, քան Շուռնուխինն է          Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը անվերապահ չէ, այն որոշակի պայմաններ ունի       Հունիսի 1-ին օրենքն ուժի մեջ մտավ. քաղաքացու՝ զենք ձեռք բերելու, պահելու և կրելու թույլտվության մասին    

13 փետ 2018 15:10

Ինչպիսի՞ն պետք է լինի զույգերի տարիքային տարբերությունը

Ինչպիսի՞ն պետք է լինի զույգերի տարիքային տարբերությունըԻ՞նչ տարիքային տարբերություն են գերադասում տղամարդիկ և կանայք

OKCupid ծանոթությունների կայքի թիմը վերլուծելով օգտատերերի որոնումների պատմությունները՝ պարզել են, որ կանայք, որպես օրենք, փնտրում են նույն տարիքի կամ մի քանի տարի մեծ զուգընկեր: Իսկ տղամարդիկ, անկախ նրանից, թե քանի տարեկան են իրենք, փորձում են հարաբերություններ կառուցել 20 տարեկանին մոտ կանանց հետ:
Կանանց մոտ տարիքային տարբերության գերադասությունը չի փոխվում կյանքի ընթացքում: Սակայն որքան մեծ է դառնում տղամարդը, այնքան ավելի մեծ տարիքային տարբերությամբ զուգընկերուհու հետ է նա պատրաստ համաձայնվել:
 
Տարիքային մեծ տարբերությունը կարո՞ղ է վնասել հարաբերություններին
ԱՄՆ-ում կատարված հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ 5 տարուց փոքր տարիքային տարբերությամբ զույգերը 18%-ով ավելի հազվադեպ են բաժանվում, քան մնացածը: Սակայն տարիքի և բաժանումների միջև ուղիղ կապ՝ գիտնականները այդպես էլ չկարողացան ապացուցել: Հնարավոր է, բանը այդքան զույգերի տարիքային տարբերության մեջ չէ, որքան անձնական որակների, որոնք բնորոշ են մարդկանց, որոնք գերադասում են տարիքային առումով ոչ հավասար ամուսնություններ:
 
Տղամարդկանց համար տարիքայի մեծ տարբերությունն ավելի շահեկան է, քան կանանց
Շվեդ հետազոտողները պարզել են, տղամարդիկ, որոնց կանայք զգալիորեն երիտասարդ են՝ միջինում ավելի երկար են ապրում: Ընդորում կանայք, որոնք զգալիորեն մեծ են իրենց ամուսիններից՝ մահանում են ավելի շուտ, քան նրանք, որոնց մոտ տարիքային տարբերությունը զգալի չէ:
Մեծ Բրիտանիայի գիտնականները գտել են, որ ամուսնությունները 30-ն անց կանանց և նրանցից 10 տարի փոքր տղամարդկանց միջև՝ բոլորից ավելի հաճախ են ենթարկվում բաժանությունների:
 
Տարիքային ո՞ր տարբերությունն է իդեալական
Հարցին, թե որքան պետք է լինի ամուսինների տարիքային տարբերությունը, ունիվերսալ պատասխան գոյություն չունի: Ավելի լավ է ուշադրություն չդարձնել նախապաշարմունքներին և գործել այնպես, ինչպես դուք եք ցանկանում: Անձնական երջանկությունը չի որոշվում նրանով, թե քանի տարեկան եք դուք և քանի տարեկան է Ձեր զուգընկերը:

mediamag.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր