«Թուրքիայից մասնավոր ինքնաթիռ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում». Արթուր Գրիգորյան          Ադրբեջանի, Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ փորձում ենք վերականգնել պատմական Մետաքսի ճանապարհը       Ադրբեջանն ու Թուրքիան կրկին համատեղ զորավարժություն են անցկացնում,մասնակցում են զինծառայողներ նաև Քաթարից, Ղազախստանից, Պակիստանից և Ուզբեկստանից    

13 փետ 2018 11:45

Հակամարտությունը կրկին մտնում է բարդ փուլ.Независимая Газета

Հակամարտությունը կրկին մտնում է բարդ փուլ.Независимая ГазетаԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ավարտել են տարածաշրջանային այցը Լեռնային Ղարաբաղ այցելությամբ: Ադրբեջանի և Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումների արդյունքներով համանախագահները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում կոչ են արել կողմերին խուսափել հակամարտության սրացումից և շարունակել բանակցությունները՝ հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով, գրում է Независимая Газета-ն:

Ե՛վ Բաքվում, և՛ Երևանում զուսպ են գնահատել միջնորդների փաստաթուղթը: Ադրբեջանական կողմը կրկին դժգոհություն է հայտնել, որ բանակցությունները չեն հանգեցնում հակամարտության կարգավորման ուղղությամբ գործնական քայլերի, իսկ հայկական կողմի դժգոհությունները երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտնել է իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ նշելով, որ ԵԱՀԿ ՄԽ-ն հերթական անգամ անորոշ հայտարարություն է ընդունել՝ առանց հստակ նշելու հրադադարը խախտողին:

Շփման գծում իրավիճակը որոշ կայունացումից հետո կրկին բարդացել է: Հայկական կողմը հայտարարում է Ադրբեջանի կողմից հրադադարի զանգվածային խախտումների մասին: Իրավիճակի բարելավմանը չեն նպաստում նաև կողմերի քաղաքական հայտարարությունները: 

Կայքը հիշեցնում է Հայաստանի ԱԳՆ-ի կտրուկ արձագանքն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ կուսակցական համագումարի ժամանակ ունեցած ելույթին, որի ընթացքում վերջինս ռազմավարական նպատակ է հռչակել երկրի կազմի մեջ «ադրբեջանական հողերի վերադարձը, որոնց վրա ստեղծվել է Հայաստանը»: Ի պատասխան՝ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ այդ հայտարարությունը հերթական անգամ ցույց է տալիս Ադրբեջանի իշխող ռեժիմի էությունը, և նշել է, որ Ադրբեջանն աշխարհի քարտեզի վրա հայտնվել է միայն 100 տարի առաջ:

Բանակցային գործընթացի վերաբերյալ իր դժգոհություններն ունի նաև Լեռնային Ղարաբաղը: Ստեփանակերտն անարդար է համարում այն հանգամանքը, որ երկիրը դրան չի մասնակցում: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպմանն Արցախի նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է վերականգնել լիարժեք բանակցային ձևաչափը և Արցախի մասնակցությունը հակամարտության կարգավորման բոլոր փուլերին:
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր