Թուրքիայում շունը կծել է ադրբեջանցի գործարարի քիթը.ուշքի եկա այն պահին, երբ ոստիկանները փնտրում էին իմ քթի պոկած մասը          Իսրայելը 1,5 մլրդ դոլար է հատկացրել Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման համար       Թուրքը Գորիս-Կապան միջպետական ճանապարհին իրեն էնպես է պահում , ոնց որ էդ հատվածը իրենցն է, և ինչ ուզում՝ անում են    

14 փետ 2018 11:00

Նոր մանրամասներ նախկին պատգամավորի փեսայի մահվան գործով. «Ժողովուրդ»

Նոր մանրամասներ նախկին  պատգամավորի փեսայի մահվան գործով. «Ժողովուրդ»  «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի մահվան գործը կկարճվի: Ըստ էության իրավապահները սպասում են դատաբժիշկների վերջնական եզրակացության պատասխանին, որից հետո գործը կկարճվի: Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել էր ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի` 33-ամյա Գոռ Առաքելյանի դին: Ըստ մամուլի հրապարակումների` մահվան պատճառը եղել էր թմրանյութի մեծ չափաբաժնի օգտագործումը, սակայն ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ ըստ դիահերձման արդյունքների` դատաբժիշկները նշել են, որ նրա մահվան պատճառը ինսուլտն է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրականում գործով որեւէ այլ քննչական գործողություններ չեն իրականացվում, իրավապահները սպասում են փորձաքննության եզրակացությանը, որպեսզի հիմքեր ունենան՝ գործը կարճելու համար: 

Ամբողջական հոդվածը` թերթի այսօրվա համարում: 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր