Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզման պատճառ է հանդիսացել Դալմայում քաղաքաշինական նորմերի խախտմամբ հսկա թաղամասի կառուցումը, վտանգի տակ է Սարալանջի ճանապարհը          Տեսանյութ.Ես ցնցվում եմ, թե ինչպիսի ատելության խոսք կա Հայաստանում, օրինակ՝ ԱԺ-ում. ԵՄ դեսպան       Երեք պատերազմների մասնակից «Ժորա պապ»-ին մեղադրանք առաջադրվեց    

15 փետ 2018 12:30

Վարչապետն էլի դժգոհ է. Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովներն անարդյունավետ են

Վարչապետն էլի դժգոհ է. Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովներն անարդյունավետ ենՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի խնդիրներին: «Սոցիալական պաշտպանության ոլորտում մատուցվող ծառայությունների հասցեականության և արդարության ապահովման գործընթացում կարևոր դերակատարություն ունեն բժշկական սոցիալական փորձաքննություն կատարող հանձնաժողովները: Չնայած նախկինում ձեռնարկված միջոցներին, ներկայումս գործող կարգավորումները և նշված հանձնաժողովների արդյունավետությունն անբավարար են»,- ասաց վարչապետը:
Նա նշեց, որ հանձնաժողովների գործունեության մեջ սուբյեկտիվ գործոնների ազդեցությունը նվազագույնի հասցված չէ, հաշմանդամության կարգի տրամադրումը պարզ ու կանխատեսելի չէ, լիարժեք չի հաշմանդամության ճանաչման գործընթացի կազմակերպման և մոնիթորինգային համակարգը:
Կ.Կարապետյանը հանձնարարեց մեկամսյա ժամկետում աշխատանքի և սոցիալական հարցերի և առողջապահության նախարարներին համատեղ մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի` որակապես փոփոխմանն ուղղված առաջարկություններ` հստակ անդրադարձ կատարելով փորձաքննությունների կազմակերպման ընթացակարգերի, մոնիթորինգային համակարգի և բժիշկ-փորձագետին ներկայացվող պահանջների վերանայման, ոլորտային պատասխանատվության շրջանակի հստակեցման, բժշկական և կենսագործունեության փորձաքննությունների տարանջատման, ինչպես նաև գործընթացի թվայնացման և էլեկտրոնային առողջապահության համակարգին համակցման հարցերին։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր