Երևանում Toyota Camry-ի վրայից գողացել են 8 մլն արժողության համարանիշները

Աղբյուրի հաղորդմամբ, վերջինս Ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել է, որ երեկ՝ փետրվարի 14-ին, անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակում իր որդու՝ նույն հասցեի բնակիչ՝ 28-ամյա Ժորա Մալխասյանին պատկանող Toyota Camry մակնինիշի ավտոմեքենայի վրայից գողացել են 66 TT 666 համարանիշները։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ 8 մլն դրամ արժողության համարանիշներն ու այն գողացողին կամ գողացողներին հայտնաբերելու ուղղությամբ։