Իսկ եթե դա տեղի ունենա, ապա բռնվեք, քանի որ առաջիկա տարիներին շատ վատ է լինելու          Հայաստանի գլխին սև ամպեր են կուտակվում․ խաղեր են տալիս մերթ Արևմուտքի, մերթ ՌԴ հետ       Տեսանյութ.Ուշագրավ իրավիճակ Սյունիքի շուրջ. ինչու են դեսպաններն այցելում այնտեղ    

16 փետ 2018 10:30

«Շատ քիչ մարդ կա, որ տեղյակ է Մարտի 1-ի հետաքննությունից, այդ մարդկանց թվում Փաշինյանը չկա». Առաքել Սեմիրջյան. «Ժամանակ»

«Շատ քիչ մարդ կա, որ տեղյակ է Մարտի 1-ի հետաքննությունից, այդ մարդկանց թվում Փաշինյանը չկա». Առաքել Սեմիրջյան. «Ժամանակ»«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Ելք» խմբակցության որոշմամբ՝ փետրվարի 23-ին ԱԺ-ում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ 2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների վերաբերյալ։
«Մարտի 1» հասարակական կազմակերպության համակարգող Առաքել Սեմիրջյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հրավեր չի ստացել, բայց եթե հրավեր լինի, անպայման կմասնակցի այդ լսումներին, կներկայացնի իր ձեռքի տակ եղած նյութերը, որոնք առանց այդ էլ հրապարակված են:
«Եվ հետո, Հայաստանում շատ քիչ մարդ կա, որ սկզբից մինչեւ վերջ տեղյակ է Մարտի 1-ի դեպքերին, հետաքննությանը, եւ այդ մարդկանց թվում ոչ Նիկոլ Փաշինյանը կա, ոչ էլ մնացածը։
Տեր-Պետրոսյանը քաղաքական ֆիգուր է եւ քաղաքական հարցերով է զբաղվում, իսկ Մարտի 1-ը իրավական հարց է, եւ դրա լսումներին պետք է մասնակցեն մարդիկ, ովքեր սկզբից մինչեւ վերջ մասնակցել են։ Եվ պետք չի այս հարցում քաղաքական ուժերի տարանջատում դնել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր