Վարձկանների բողոքը՝մեզանից շատերը սոված են,պատերազմին մասնակցելու համար խոստացված վճարը չենք ստացել, զոհերի ընտանիքներին փոխհատուցում չի տրվել          Ռուսաստանի համար իրավիճակը շատ ավելի բարդ է.Մի կողմից անհրաժեշտ է պաշտպանել Հայաստանը, բայց մյուս կողմից չի կարելի վիճել Անկարայի հետ. ռուս փորձագետներ       Տեսանյութ.Ռուսական ՄիԳ–ը թույլ չի տվել, որ ամերիկյան հետախույզ ինքնաթիռը խախտի սահմանը    

16 փետ 2018 11:40

Բոլորն ուրախ են, որ գնում ես. Հրայր Թովմասյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել..տեսանյութ

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել է պաշտոնից հրաժարականի դիմում: Այդ մասին հայտնում են ԱԺ լրատվության վարչությունից։
«Սահմանադրության 83-րդ հոդվածի համաձայն ՍԴ անդամի թափուր պաշտոնում նշանակվելու համար ԱԺ-ին գրավոր ներկայացրել եմ Հրայր Թովմասյանի թեկնածությունը»,- ԱԺ նիստում այսօր ասել է Արա Բաբլոյանը:
Նշենք, որ երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել էր, թե հանձնաժողովի նախագահի պաշտոնում նշանակվելու է Գեւորգ Կոստանյանը, իսկ Հրայր Թովմասյանը առաջիկայում նշանակվելու է ՍԴ անդամ։
Արա Բաբլոյանն այսօր ԱԺ նիստի ընթացքում տեղեկացրեց, որ ՍԴ անդամի թափուր պաշտոնում նշանակվելու համար ներկայացվել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը: Լուրը մեծ ոգեւորությամբ է ընդունվել ԱԺ մյուս պատգամավորների կողմից:
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր