Ուկրաինան լայնածավալ հարձակման է դիմել․ ընթանում են ակտիվ մարտեր          Ինչու էր Փաշինյանը Էրդողանի երդմնակալությանը նստած 2-րդ շարքում․ Ռուսական մամուլն էլ հեգնանքով գրել էր, թե...       44-օրյա պատերազմում երկու ոտքը կորցրած զինվորին զրկել են հաշմանդամության 1-ին կարգից, նույն բախտին կարժանանա ևս մեկը    

06 մար 2018 16:00

Ադրբեջանի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ձախողվել է. Տիգրան Բալայան

 Ադրբեջանի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ձախողվել է. Տիգրան Բալայան
Ադրբեջանի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ձախողվել է։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե Իսլամական համագործակցության կազմակերպությունում Ադրբեջանին աջակցող երկրները պետք է նույնն անեն նաև այլ կազմակերպություններում:
«Փակ դռների հետևում Ղարաբաղի անկախությունը ճանաչելու նպատակով գործադրվող ճնշման մասին Ադրբեջանի նախագահի խոստովանությունից հետո երեկ Ադրբեջանի արտգործնախարարի կողմից իրականության փաստումը հստակ ցույց է տալիս, որ արդեն իմաստ չկա թաքցնելու ակնհայտը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի քաղաքականության ձախողումը», – նշել է Տիգրան Բալայանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր