Նախընտրում են տեղափոխվել ՀՀ, քանի որ կարծում են՝ մի օր էլ Արցախի մյուս բնակավայրերն է հայաթափելու. «Հրապարակ»          Մոտ 2 տարի առաջ գիտեին, որ Աղավնոյից պետք է բնակիչները հեռանան, սակայն ներդրումներ են արվել.«Ժողովուրդ»       Անկախ նրանից՝ ՀՀ-ն ուզում է Նախիջեւանի հետ կապը հաստատվի, թե ոչ, դա կլինի, սա շանս է իր համար    

14 մար 2018 19:45

Երևանում երկու անձի դանակահարության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

 Երևանում երկու անձի դանակահարության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Երևանի երկու բնակիչների դանակահարության հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2018 թվականի մարտի 14-ին՝ ժամը 00:30-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 1984թ. ծնված երկու երիտասարդ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր