Վիեննայի թանգարանները հաշիվ են բացել «պոռնոկայքում».այսօր արվեստի ազատության համար պայքարի նոր փուլ է անհրաժեշտ          Մյասնիկովը նախազգուշացրել է`իբուպրոֆեն, դիկլոֆենակ, ինդոմետացին...ամենավտանգավոր դեղամիջոցներն են սրտի համար       Օրական մինչև 23 անգամ հորանջելը շեղում չի հանդիսանում.Առողջական ինչ խնդիրների մասին կարող է նախազգուշացնել հորանջելու ցանկությունը    

23 մար 2018 15:03

Արտակարգ դեպք Էջմիածնում. թալանել են տեղի «Հայփոստ»-ը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 20-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած գողության փաստով։ Ժամը 04։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վռամ Կոստանյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Հայփոստ» ՓԲԸ-ի Վաղարշապատ-1107 գրասենյակում ձայնաազդանշանային համակարգը միացել է, ինպես նաև միացել է «Ֆայեր» ազդանշանը, ըստ որի՝ ներսում հրդեհ է։
 
Ինչպես հայտնում է shamshyan.comը, դեպքի վայր են ժամանել Էջմիածնի հրշեջ-փրկարարները, ովքեր պարզել են, որ հրդեհի ոչ մի նշան չկա, իսկ պատուհանը բաց է։ Փրկարարները այդ մասին տեղեկացրել են ոստիկանության Վաղարշապատի բաժին, քանի որ կասկածել են, որ հնարավոր է՝ ներսում մարդ կա։
 
Արդեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ մարտի 19-ի 17։00-ից մինչև մարտի 20-ի 04։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված գործիքով բացել են մետաղական շրջանակներով պատուհանը և ներս մտել և այնտեղից գողացել մոնիտորներ, պրոցեսորներ և գումար։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր