Վարչապետի օգնականի մակարդակո՞վ եք հարգում Ցորի տղերքին, ո՞ւր էին վարչապետ֊նախարարները, այս տղաներն արդյո՞ք արժանի չէին          Հայաստանի որոշ դեսպաններ դեսպանընկալ երկրներում շատ վտանգավոր թեզ են առաջ տանում       Զախարովայի կոշտ պատասխանը՝ Բլինկենին, որը ՌԴ-ին մեղադրել էր ագրեսիվ գործողությունների մեջ՝ԱՄՆ-ն պետք է սկսի իրենից, եթե որոշել է միջազգային իրավունքը խախտող երկրներ փնտրել    

12 ապր 2018 17:05

Հռոմի Պապը մանկապղծության սկանդալի կապակցությամբ Չիլիի բոլոր եպիսկոպոսներին կանչել է Վատիկան

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը որոշում է կայացրել Վատիկան կանչել Չիլիի բոլոր եպիսկոպոսներին՝ մանկապղծության համար մեղադրվող հոգևորականների շուրջ աղմկոտ սկանդալի կապակցությամբ իր հրահանգով անցկացված հատուկ հետաքննության արդյունքների բաց քննարկման համար: Այս մասին ասվում է Պապի՝ Չիլիի եպիսկոպոսներին ուղղված ուղերձում, որի տեքստը հրապարակվել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության կողմից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մանկապղության մասին այս գործի հետաքննության շրջանակներում, որը Ֆրանցիսկոսը «հատուկ առաքելություն» էր անվանել, վստահված բարձրասիճան հոգևորականները 2300 էջանոց ծավալուն փաստաթուղթ էին հավաքել և հարցաքննել էին 64 վկաների Նյու Յորքում և Սանտիագոյում:
Հռոմի պապը խոստովանել է, որ, մանրազնին ուսումնասիրելով հետաքննության արդյունքները, որոնք հստակորեն խոսում են անչափահասների նկատմամբ բռնության և սեռական ոտնձգությունների բազմաթիվ դեպքերի մասին, «ցավ և ամոթ» է զգացել: Նա ցավով շեշտել է, որ շատ երիտասարդ կյանքեր բառացիորեն կոտրվել են Չիլիի հոգևորականության ներկայացուցիչների պատճառով:
Հռոմի պապը մտադիր է Վատիկանում հանդիպում անցկացնել ինչպես Չիլիի եպիսկոպոսական համաժողովի անդամների հետ, այնպես էլ զրուցել չիլիացի հոգևորականների և նրանց ներկայացուցիչների կողմից սեռական բռնության զոհերի հետ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր