Էրդողանի հայտարարության բովանդակությունն է՝ Անկարան Երևանի հետ խնդիրները լուծված կհամարի, եթե ՀՀ-ն գործի ըստ Բաքվի շահերի          Հայաստանից դրական ազդակներ եկան, Թուրքիան կհամակարգի Ադրբեջանի հետ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը       Իրանը մտադիր է հրթիռներ տեղակայել արաբական երեք երկրներում՝ Իսրայելին հակազդելու համար    

26 ապր 2018 20:00

Կարեն Կարապետյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայք-էջը:
Ընդգծվել է, Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակներում և 2017թ. ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա: Այդ համատեքստում ընդգծվել է ՀՀ ԱԺ-ի կողմից ս.թ. մայիսի 1-ին Հանրապետության վարչապետի ընտրության կարևորությունը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր